Ճամփորդություն

Մայիսի քսանվեցին մենք դասարանով գնացել էինք ճամփորդության դեպի ապարանի ջրամբար։ Մենք նստեցինք երթուղային ես քնեցի և գնացինք Ապարանի ջրամբար։ Այնտեղ շա՜տ գեղեցիկ էր։ Նաև այնտեղ շա՜տ ծաղիկներ կային։ Մենք գնացինք անտառ, որպեսզի հաց ուտենք, երբ կերանք վերջացրինք, գնհացինք ծաղիկ հավաքելու։ Այդ ծաղիկները հավաքեցինք, տվեցինք ընկեր Սեդային, որպեսզի հյուսեինք ծաղկե պսակներ։ Երբ հյուսեցինք, գնացինք այդ պսակներով ֆոտոներ անելու։ Հետո մեզ Ընկեր Սոնան պատմում էր Համբարձման տոնի մասին։ Կանգնեցինք շրջան, երգեցինք, վիճակ հանեցինք։ Ինձ ընկավ “Էրնեկ քեզ հարս տանեին, թող կեսուրդ գել ըլներ էր”։ Խաղացինք, երգեցինք նաև “Գովենք, գովենք”֊ը։ Օրինակ` գովեցինք Արամին, իսկ Արամն ինչ֊որ նվեր պետք է տար։ Հետո մենք քայլեցինք շատ երկար և վերջապես հասանք ավտոբուս։ Վերադարձանք Երևան։

Հ.Գ. Քայլել ենք 10 կմ։