Ուսումնական աշուն․ Մաթեմատիկա

  1. Կռահիր և ստացիր անհրաժեշտ թիվը։

Օրինակ՝ Ինչպե՞ս չորս  հատ  9-ով ստանալ 20։

99։9+9=20

  1. Ինչպե՞ս երեք 6-ով ստանալ 6։
    6 – 6 + 6 = 6
  2. Ինչպե՞ս երեք 5-ով ստանալ 30։
    5 x 5 + 5 = 30
  3. Ինչպե՞ս չորս 3-ով ստանալ 6։
    3 + 3 – 3 + 3 = 6
  4. Ինչպե՞ս հինգ հատ  2-ով ստանալ 28։
    22 + 2 + 2 + 2 = 28
  5. Ինչպե՞ս չորս 9 –ի  միջոցով  ստանալ 100։
    99 + 9 : 9 = 100
  6. Ինչպե՞ս երեք հատ 5–ի  միջոցով  ստանալ  20։
    5 x 5 – 5 = 20
  7. Ինչպե՞ս չորս 5 –ի  միջոցով  ստանալ 6։
    55 : 5 – 5 = 6
  8. Ինչպե՞ս հինգ  1-ով ստանալ 22։
    11 x1 + 11= 22
  9. Ինչպե՞ս հինգ  2–ի  միջոցով  ստանալ 15։
    22 : 2 + 2 + 2 = 15
  10. Ինչպե՞ս երեք 6-ով ստանալ 11։
    66 : 6 = 11
  11. Ինչպե՞ս չորս 7–ի  միջոցով  ստանալ 18:
    77 : 7 + 7 = 18
  12. Ինչպե՞ս չորս 8 –ի  միջոցով  ստանալ 89։
    88 + 8 : 8 = 89
  13. Ինչպե՞ս երեք 4 –ի  միջոցով  ստանալ 20։
    4 x 4 + 4 = 20
  14. Սիրելի սովորողներ, կազմեք նմանատիպ առաջադրանքներ:
  15. Ինչպես ստանալ 3 հատ 3 – ով 36։
    33 + 3 + 3 = 36
  16. Ինչպես երեք 4 – ի միջոցով ստանալ 5։
    4 + 4 ։ 4 = 5

Կարող եք օգտվեք հռոմեկան թվերի աղյուսակից․
Ստացիր ճշմարիտ հավասարություն, միայն մեկ ձողիկ տեղաշարժելով․

1-02.png

Օրինակ՝ VI−IV=IX

                  VI+IV=X

X+II=VII
X-III=VII

IV+III=V
IV + II = VI

VIII-III=X
VII + III = X

VIII=VI−I
VII = VI + I

XI+IV=VI
XI – IV = VII

VII+III=V
VII – III = IV

XII+II=XVI
XIII + II + XV

  • Սիրելի սովորողներ, կազմեք նմանատիպ առաջադրանքներ:
    V + III = VI
    IV + II = VI
  1. 5 տարի առաջ Եվան, Մարին և Կարենը միասին 16 տարեկան էին։ Քանի՞ տարեկան  կլինեն նրանք միասին 5 տարի հետո։ 5 + 5 + 6 = 16
    16 + 5 +5 + 5 = 31 տարեկան
  2. 4 տարի հետո Կարենը, Աստղիկը և Արևն միասին կլինեն 35 տարեկան։ Քանի՞ տարեկան  էին նրանք միասին 4 տարի առաջ։ 35 – (4 + 4 + 4) = 23
  • Սիրելի սովորողներ, կազմեք նմանատիպ առաջադրանքներ:

    8 տարի հետո Սուրենը, Զարուհին և Վիկտորյան միասին կլինեն 93 տարեկան։ Քանի տարեկան էին նրանք միասին 8 տարի առաջ։

    93 – (8 + 8 + 8 ) = 69 տարեկան

Մաթիլդա (մաս 3) Գլխարկը և հրաշք սոսինձը

Հաջորդ առավոտյան, երբ հայրիկը գնում էր իր զզվելի արհեստանոցը Մաթիլդան մոտեցավ կախիչի մոտ վերցրեց ձեռնափայտը և հանեց իր հայրիկի գլխարկը, բայց ոտքերի ծայրին էր կագնած։ Գլխարկը ժապավենով էր, փետուրով զարդարված և հայրիկի հպարտությունն էր։ Նրան թվում էր, որ ինքը սրտակեր է այդ գլխարկով։ Մաթիլդայի մյուս ձեռքին սոսինձ էր։ Նա սոսնձեց գլխարկի ծայրը և ձեռնափայտի օգնությամբ դրեց տեղը գլխարկը։ Նա արեց հաշվարկներ, և իմացավ, թե հայրիկը, երբ է դուրսգալի, որ սասինձը կպնի հայրիկի մազերին։ Պարոն Որդնտակը չտեսավ ոչ մի բան և դրեց գլխին և հասկցավ, երբ հասավ արհեստանոց։ Նա հասկացավ, որ հանել չի կարող։ Հրաշք սոսինձը շատ զորեղ է, այնքան, որ, եթե ուզենաս քաշես մաշկտ էլ կքաշի😂։ Պարոն Որդնտակը չէր ուզում, որ իր մաշկը պոկի ինչ-որ գլխարկ։ ԵՎ ամբողջ օրը գլխարկով էր ման գալիս։ Այսպիսով պարոն Որդնտակը չէր կարողանում հանել իր գլխարկը🤣🎃

Մաթիլդա (2 մաս) Պարոն Որդնտակը երևելի առևտրական

Մաթիլդաենց տունը բավականին հարմար էր։ Եկրորդ հարկում ունեին երեք ննջարան, իսկ առաջին հարկում ճաշասենյակն էր և խոհանոցը։ Մաթիլդայի հայրիկը վաճառում էր օգտագոծված մեքենաներ, որոնք ինքն էր վերանորոգում։ Հայրիկը փայտամշակման գործարան էր գնում և այնտեղից վերցնում էր թեփ, որը գին չուներ, նրան տալիս էին անվճար։ Մի օր Մաթիլդան հարցրեց հայրիկին․

— Հայրի՛կ, ի՞նչու է քեզ թեփ պետք։

Հայրիկ — Դու չես հասկանա, որովհետև դմբոյի մեկնես։ Ես ավելի լավ է կասեմ Մայքին (Մաթիլդայի եղբայրն է), նա լավ կհասկանա։

Մարդիք այնքան են քշում մեքենաները, որ պատահում է, որ մեքենաները սկսում են դղ – դղկալ։ Նման մեքենանրը ես շատ ցածր գնով առնում այուհետև որպեսզի վաճառեմ օգտագործում եմ իմ ուղեղի հնարքը։ Ես մեքենայի յուղը խառնում եմ թեփի հետ և մեքենան չի դղ – դղկում։

Մայքլ — Հայրի՛կ, բա ինչքա՞ն կքշի մեքենան։

Հայրիկ – Կքշի մինչև հասնի մի հեռավոր տեղ։

Այդ ամենը լսեց Մաթիլդան և ապշեց։

Մաթիլդա — Հայրի՛կ, դու խարդախությունես անում դա ազնիվ չէ։

— Դու, երբ ես տեսել մարդ առանց խարդախության փող վաստակի, այն կողմ անցիր և մի խառնվիր, անպիտան աղջիկ, – բարկացավ հայրիկը։

— Դու չէս հասկանում հաճախորդները խաբելու համար են։

Այսպիսով Մաթիլդան շատ տխրեց, որ իր հայրիկը՝ պարոն Որդնտակը, նման ձեևով էր փող վաստակում։🥺


Վ. Սարոյան «Թե ինչ է լինում, երբ փորձում են գոհացնել որոշ մարդկանց»

Տարիներ առաջ մի կույր էր ապրում: Բոլորը նրան ամեն ինչի լավագույնն էին տալիս, թե’ ուտելիքի, թե’ հագուստի և թե’ ամենալավ անկողինն ու սպիտակեղենը: Սակայն նա միշտ դժգոհ էր և գիշեր-ցերեկ բողոքում էր, որ իրեն վատ են վերաբերվում: Բոլորը ջուր էին խմում, իսկ կույրին կաթ էին տալիս, իրենք մի բաժակ բրինձ էին ուտում ու նրան՝ երեքը տալիս, կես բոքոն էին ուտում, նրան ՝ երկուսը տալիս, սակայն նա դարձյալ դժգոհ էր: մի օր էլ, խիստ զայրացած և հուսահատ, գառ են մորթում, խորովում, սկուտեղի վրա դնում ու մատուցում են կույրին: Նա հոտոտում է, փորձում է շոշափելով որոշել գառնուկի չափսերը, ապա սկսում է ուտել: Սակայն առաջին պատառը դեռ կուլ չտված, չի դիմանում և ասում է.

– Եթե սա իմ բաժինն է, բա ձե՞րը որքան կլինի:

Հարցեր և առաջադրանքներ

1․Դուրս գրիր անծանոթ բառերը։
Հուսահատ –  հույսը կտրել։
սկուտեղ – բոլորաձև կամ երկարավուն մեծ ու խոր աման՝ ուտելիք մատուցելու համար։

2.Տեքստից դուրս գրել բոլոր այն բառերը որոնց հնչյուների և տառերի քանակը չեն համապատասխանում։

դժգոհ – 6 հնչյուն 5 տառ
խմում – 5 հնչյուն 4 տառ
դնում – 5 հնչյուն 4 տառ
սկսում – 6 հնչյուն 5 տառ
չտված – 6 հնչյուն 5 տառ

3. Ի՞նչ սովորեցրեց քեզ այս առակը: Քո կարծիքով, ո՞րն է այս առակի հիմնական ասելիքը:
Այդ առակը ինձ սովորեցրեց, որ պետք չէ դժգոհել, եթե քեզ հյուրասիրում են։ Պետք է լինել շնորհակալ։

Բնութագրի՚ր կույրին:
Դժգոհ, չգոհացող մարդ էր։

Նոր վերնագիր մտածիր:

«Դժգոհ կույրը»

Мешок из паутины

По лесной дороге шёл паучок и нёс на спине мешок из паутины. Он шёл и день, и ночь, и ещё день. Вдруг он увидел маленькую лошадку.

– Куда ты идёшь? – спросила лошадка.

– В город.

– До города далеко. Тебе помочь? – спросила лошадка.

– Помоги, – сказал паучок и сел на лошадку со своим мешком.

– Что у тебя в мешке? – спросила лошадка.

– Потом увидишь, – ответил паучок и сразу же заснул от усталости.

Лошадка поскакала по дороге. В лесу стало быстро темнеть. Лошадка остановилась. Вдруг подъехал грузовик.

– Что вы тут делаете? – спросил грузовик.

– Едем в город. Но я очень спешу, а лошадка устала, – ответил паучок.

– Садитесь ко мне в кузов, – сказал грузовик.

Грузовик поехал по дороге. И конечно же, он спросил, почему они спешат.

– Паучок, – сказала лошадка, – везёт в своём мешке что-то очень важное. Они проехали поле. Потом машина с лошадкой и паучком въехала в город. Она остановилась на большой площади. Там было много людей. Все они спешили на работу.

– Посмотрите, что я привёз! – крикнул паучок.

Он развязал свой мешок. Из мешка вылетели жёлтые листики. И сразу все поняли – наступила золотая осень.

Послетекстовые задания:

Кто шёл по лесной дороге? – паучок

Что нёс паучок? – паучок нёс на спине мешок из паутины

Кого он увидел? – он увидел маленькую лошадку

Кто поскакал по дороге? – лошадка

Почему лошадка остановилась? – потому что, она увидела грузовик

О чём спросил грузовик паучка? – Что вы тут делаете?

Где остановилась машина с лошадкой и паучком? – На большой площади

Что крикнул паучок? – Посмотрите, что я привёз!

Что привёз он в город? – Жёлтые листья

Какое время года наступило? – Наступила золотая осень

Աֆրիկա

%d1%81%d0%ba%d0%b0%d1%87%d0%b0%d0%bd%d0%bd%d1%8b%d0%b5-%d1%84%d0%b0%d0%b9%d0%bb%d1%8b

Մեծությամբ 2-րդ աշխարհամասն է:  Նրա ազգաբնակչությունը կազմում են հարյուրավոր բնիկ ցեղեր՝ իրենց բազմազան մշակույթներով։ Աֆրիկան ամենատաք մայրցամաքն է, որտեղ 53 պետություն կա։ Այստեղ է գտնվում աշխարհի ամենամեծ անապատը՝ Սահարան։

Աֆրիկյան սավաննաներում բնակվում են ռնգեղջյուր, ընձուղտ, զեբր ու բորենի, կենդանիների արքան՝առյուծը և ցամաքային ամենախոշոր կենդանին՝ աֆրիկյան փիղը: Հասարակածային խոնավ անտառներում’ ջունգլիներում հազարավոր կենդանիներ ու թռչուններ կան: Գետերում ու լճերում պատսպարված են կոկորդիլոսներն ու գետաձիերը:

Այս մայրցամաքը  Աֆրիկա են անվանել հին հռոմեացիները՝ տեղաբնիկ «աֆարիկ» ցեղի անունով: Ըստ զբաղեցրած տարածքի՝ Աֆրիկան երկրագնդի երկրորդ մայրցամաքն է՝ Եվրասիայից հետո: Դեռևս մեր թվականությունից շատ դարեր առաջ Աֆրիկայի հյուսիսային ափերն են այցելել փյունիկեցիները, հին հռոմեացիները, հին հույները: Ոսկի, փղոսկր և թանկարժեք փայտանյութ հայթայթելու համար եգիպտական փարավոնները արշավախմբեր են ուղարկել դեպի Նեղոս գետի վերին հոսանքները:

Զարմանալի փաստեր

Սահարան աշխարհի ամենամեծ անապատն է:

Նեղոսն աշխարհում երկրորդ ամենաերկար գետն է:

Այստեղ է գտնվել աշխարհի ամենամեծ ադամանդը:

Նեղոսյան կոկորդիլոսն աշխարհում ամենամեծն է:

Աշխարհի ամենամեծ գորտը Կամերունում է: Այն կարող է հասնել մինչև տնային կատվի չափերի և կոչվում է գողիաթ:

Ազգային նվագարանի ճանաչում

փողային

Դուդուկ

Շվի , հայկական ազգային նվագարան։ Անվանումը ծագում է «շվվոց» բառի արմատից։ Շվին հնագույն հայկական նվագարաններից մեկն է և հայտնի է անհիշելի ժամանակներից։ Շվին ըստ կառուցվածքի լինում է երկու տեսակի՝ քանդվող և ամբողջական։ Ի տարբերություն ամբողջական շվիի քանդվող շվին ունի ինտոնացիան փոփոխելու հնարավորություն։ Նվագարանի դիապազոնը սկսում է առաջին օգտավայի C/C# (կախված գործիքից) նոտայից և ձգվում է մինչև երրորդ օկտավայի G/A (կախված գործիքից)։

պկու
Պկուեղեգից շինված նվագարան, նման է հայկական երաժշտական գործիք շվիին։ Ըստ որոշ աղբյուրների, պկուն առաջին անգամ ի հայտ է եկել 5-րդ դարում։ Բաղկացած է լեզվակից, եղջյուրից, փողից, հիմնականում եղեգնյա մունդշտուկի փոխարեն օգտագործվում էր բարակ եղեգը լեզվակային կտրվածքով։ Ունի 5-7 անցք առանց հակառակ կողմի անցքի։ Այժմ, պկուն ունի 4 տարատեսակ, որոնք մեկը մյուսի հնչերանգային շարունակությունն են կազմում։ Պկուի ձայնածավալը մեծ է, մեծ օկտավայի մի-ից մինչև երկրորդ օկտավայի սոլ-ը։

բլուլ – բլուլ –
Բլուլ, հայկական, փողային գործիք։ Լինում է մի քանի տեսակ։Սնամեջ բաց սրնգի տարատեսակներից է. ունի 8 նվագահան անցք (7-ը երեսի կողմում են, մեկը՝ հակառակ)։ Նվագում են ֆլեյտայի պես շրթերին հպած։ Բլուլը պատրաստում են նաև եղեգնից, սնամեջ ծառի մատնաչափ հաստություն ունեցող ճյուղերից։ Գործածվում է Հայաստանի մի շարք գավառներում / Ապարան, Նոր Բայազետ, Բուլանըխ, Վասպուրական, Արագածոտն և այլն/ հնչյունաշարը դիատոնիկ է, տեմբրը մեղմ, թավշյա։ Կոմիտասը բլուլի հետ է նույնացնում սրինգը, որը ունի 50 սմ երկարություն և 2-2,5 սմ հաստություն։ Բլուլը հատկապես տարածված է Հայաստանում։ Հայկական, փողային այս գործիքը հիմնականում նվագում են հովիվները։

շվի – Շվի , հայկական ազգային նվագարան։ Անվանումը ծագում է «շվվոց» բառի արմատից։ Շվին հնագույն հայկական նվագարաններից մեկն է և հայտնի է անհիշելի ժամանակներից։ Շվին ըստ կառուցվածքի լինում է երկու տեսակի՝ քանդվող և ամբողջական։ Ի տարբերություն ամբողջական շվիի քանդվող շվին ունի ինտոնացիան փոփոխելու հնարավորություն։ Նվագարանի դիապազոնը սկսում է առաջին օգտավայի C/C# (կախված գործիքից) նոտայից և ձգվում է մինչև երրորդ օկտավայի G/A (կախված գործիքից)։ Շվին ունենում է տարբեր լարվածքներ, բայց ամենատարածված լարվածքը C-ն է։

լարային գործիքնոր

քանոն – աղելարային կսմիթային նվագարան, իրանը՝ 30-90 սմ, սեղանաձև, իրար ամրացված առանձին փայտերից, որի վրայի դեկան երկու երրորդով լորենու կամ եղևնու փայտից է, մեկ երրորդով՝ թաղանթապատ, թաղանթը փուչիկից (եզան լավ մշակված, այծի, ոչխարի կամ գառան կաշվից)։ Ունի 24-26 եռակի լարեր, հիմնականում աղիքից։ Նվագում են մատներին հագցրած մատնոցի մեջ դրած կնտնտոցով (հարիչով)։

թառ –

Թառը անառարկելիորեն ունի պարսկական ծագում, բայց ուրիշ շատ նվագարանների նման, հին ժամանակներից տարածված է եղել նույն տարածաշրջանի տարբեր ժողովուրդների մոտ։

Դարերի ընթացքում առաջացել են թառի երկու տարբերակ՝ «պարսկական թառ» վեցլարանի և «կովկասեան թառ» տասնմեկլարանի։

Ժամանակակից «պարսկական թառ»ի ստեղծողը եղել է հայտնի նվագարանագործ, հայազգի վարպետ Յահյա Խանը (1876 – 1932), Սպահան քաղաքից, որ իրավամբ կարող ենք անվանել «պարսկական թառի հայր»։ Նա բարեփոխեց հին թառի արձագանգարանի ձևը և՛ տեխնիկապես, և՛ գեղարվեստականորեն, ինչը հանգեցրեց արձագանգարանի ավելի գեղեցիկ ձևի և առավել հաճելի ձայնի։ Նա իր թառերը ստորագրում էր «Յահյա» անունով, և այդ պատճառով մարդկանցմեջ նա հայտնի է որպես «Յահյա խան» (یحیی ﺨﺎﻦ)։ Նրա իսկական անունն էր Հովաննես Աբգարյան (Յովհաննէս Աբգարեան)։ Իրանցի երաժիշտների համար լավ թառը միշտ համեմատվում է Յահյայի թառերի հետ։

քամանչա – Քամանչա (հինպարսկերենում kamānča, որը ծագել է kamān (աղեղ, կնտկնտոց) բառից), լարային-աղեղնավոր նվագարան, որը տարածված է Մերձավոր Արևելքի երկրներում՝ որոշ տեղական առանձնահատկություններով։ Տարածված է ՀայաստանումԻրանումՎրաստանումԱդրբեջանումՀունաստանումԴաղստանում և այլ երկրներում։ Քամանչան Արևելքում ավանդական երաժշտության համույթներում պարտադիր ընդգրկվող նվագարան է։ Սակայն գեղեցիկ, փափուկ տեմբրի և տեխնիկական բազմազան հնարավորությունների շնորհիվ այն գործածվում է նաև որպես մենանվագային գործիք։

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը
Աշնան քամուն են ծափահարում:
Քամին է այս ծով գանձերի տերը,
Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

Հարցեր և առաջադրանքներ

Դուրս գրիր անծանոթ բառերը։


բոց – կրակ, ջերմ, տաք

  1. Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ պատկերը. «Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը Աշնան քամուն են ծափահարում»:
    Աշնանը ուժեղ քամու ժամանակ թվում է, թե բոլորը ծափահարում են ամեն մեկը իր ձևով։

  2. Ո՞ր պատկերն է քեզ ավելի շատ դուր գալիս: Պատասխանդ հիմնավորի՛ր:

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:


Ես հավանեցի այս մասը, որովհետև շատ գեղեցիկ համեմատվում է կրակը և ոսկեգույն տերևները։

Ինչո՞վ է աչքի ընկնում բանաստեղծությունը՝ գույնո՞վ, ձայնո՞վ, թե՞ շարժումով: Դո՛ւրս գրիր այն տողերը, որտեղ «գույն» կա:

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

Պատմի՛ր բանաստեղծությունը:

Նկարի՛ր բանաստեղծությունը, ձայնագրի՛ր և ֆիլմ պատրաստի՛ր: