Առաջադրանքներ

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգըստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նըրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քըշում, տանում։

Ու անդադար գընում էին՝

Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

  • Բանաստեղծությունից դուրս գրեք անծանոթ բառերը, բացատրեք։
    հողմ – Ուժեղ քամի
  • Մգացրած բառերի համար իմաստով հակառակ զույգեր գրեք։
    Վաղուց – նոր
    բարձր – ցածր
    չար – բարի
    բաժնել – միացնել
    լայն – նեղ
    տանում – բերում
  • Ինչ կանաչ գահի մասին է խոսքը՝ «Վաղուց թողած բարձր ու կանաչ
    Գահը իրենց հանգըստության
    Խոսքը կանաչ բնության մասին է։

  • Ձեզ սև, թե՞ սպիտակ ամպերն են դուր գալիս, պատասխանը պատճառաբանեք։
    ես սիրում եմ սպիտակ ապիկները որովհետև անձրև չի գալիս, իսկ ես չեմ սիրում անձրև
  • Փորձեք պատկերացնել երկու սև ամպերին և նրանց մասին պատմություն հորինել։

Սև և սպիտակ անպիկները
Կար չկար միհատ աև ամպ միհատ սպիտակ։ սև ամպիկը նախանձում էր սպիտակ ամպիկին որովհետև սպիտակ ամպիկին ավելի շատ էին սիրում։ Բոլեր մարդիկ սիրում էին սպիտակ ամպիկին որովհետև ամպիկը ծանոթ էր արևի հետ և իրար հետ նախշում էին, իսկ սև ամիկը լացում էր, որ նրան չեն սիրում և նեղացավ սպիտակ ամպիկից։ Մի օր ամպիկը անձրև թափեց և բոլորը տանն էին մենակ մի աղջիկ եկավ սև ամպի մոտ և ասաց, որ սիրում է անձրև որովհետև անձրևը օգնում է ծառերին լավ աճեն։ Սև ամպիկը տեսվ այդ աղջկան և ասաց ի՞նչ, է քո անունը․

— Հասմիկ է իմ անունը։

ասաց աղջիկը։ ԵՎ սև ամպիկը ու Հասմիկը ընկերացան, իսկ սպիտակ ամպիկը նեղացավ։😇