Մագաղաթ, մագաղատ (ասորերեն՝ magalləta — գալարված մատյան), կաշվից պատրաստված գրանյութ։
Ըստ հունական ավանդության ստեղծվել է փոքրասիական Պերգամոն քաղաքում, թագավոր Եվմենեսո Քաղաքի անունով կոչվել է պերգամենտ։ Պապիրուսի համեմատությամբ թանկ էր, սակայն՝ դիմացկուն, գրվում էր երկու երեսին և իրար վրա դնելով ստացվում էր այժմյան գրքի ձևը։ Հայերը գործածել են «մագաղաթ» անվանումով։
Մագաղաթի համար օգտագործվել է մանր և խոշոր եղջերավոր մատղաշ անասունների մորթին։ Ունեցել է մշակման տարբեր եղանակներ, որոնց դեղատոմսերը պահպանվել են հայերեն բազմաթիվ ձեռագրերում։ Հայերը մինչև 8–9-րդ դարերում օգտագործել են մագաղաթ, այնուհետ նաև թուղթ, որը գնալով տիրապետող է դարձել։
Հայերեն ամենամեծ մագաղաթյա ձեռագիրը «Մշո ճառընտիրն» է, որը ունեցել է 75×50 սմ մեծության 660 (այժմ՝ 600) թերթ՝ պատրաստված արջառի և երինջի կաշվից, ամենափոքրը՝ լուցկու տուփից փոքր է, պատրաստված նորածին ուլի մորթուց

