Ա՜խ ի՜նչ լավ են սարի վըրա

Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վըրա
Անցնում օրերն, անո՜ւշ, անո՜ւշ,
Անըրջայինթեթևասահ
Ամպ ու հովերն անո՜ւշ, անո՜ւշ։

Ահա բացվեց թարմ առավոտ
Վարդ է թափում սարին-քարին,
Շաղ են շողում ծաղիկ ու խոտ,
Շընչում բուրմունք եդեմային։

Ա՜խ, ի՜նչ հեշտ են սարի վըրա
Սահում ժամերն անո՜ւշ, անո՜ւշ,
Շըվին փըչեց հովիվն ահա―
Աղջիկն ու սերն անո՜ւշ, անո՜ւշ։

Առաջադրանքներ

Գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնության բացատրիր
Եդեմային – դրախտային
Անրջային – Նույնն է՝ Անրջական

  1. Սևով ընդգծված բառերը բառարանի օգնությամբ բացատրեք և բառակազմորեն վերլուծեք՝ առանձնցնելով՝ արմատները և ածանցները։
    Անրջային – Նույնն է՝ Անրջական:
    եդեմային – դրախտ
    թեթևասահ – հանգիստ
  2. Ի՞նչ տրամադրություն է բանաստեղծությունը քեզ փոխանցում։
    Իմ մոտ այն տպավորություն է այդ ոտանավորից որ ուզում եմ բարձրանալ սար։
  3. Ո՞վ է իր օրերն ու ժամերը անցկացնում սարում /հուշումը գտիր բանաստեղծությունից/
    Իր օրերը անցկացնում է աղջիկ և սեր։
  4. Որտե՞ղ կամ ի՞նչ պայմանների առկայությամբ են քո օրերն ու ժամերը երջանիկ ու թեթև անցնում։
    Իմ օրերը մենակ շաբաթն ու կիրակին է, որովհետև այդ ժամանակ ես կարամ հանգստանամ։
  5. Գրիր հետևյալ բառերի իմաստով մոտ բառեր /հոմանիշներ/՝ լավ, թեթևասահ, հով, առավոտ, շողալ, եդեմային, շվի, հովիվ։
     լավ –  ընտիր
    թեթևասահ – տես Թեթևաքայլ
    հով – քամի
    առավոտ – լուսածագ
    շողալ – փայլել
    եդեմային – տես եդեմական

Հանդիպում Արեգի հայրիկի հետ

Այսօր մեզ հյուր եկավ Արեգի հայրիկը՝ ընկեր Ռուբենը։ Նա մեզ պատմում էր իր գործի մասին։ Օրինակ, նա մեզ ասեց նախադասություն և մենք պետք է միացնենք ինչուներ։ Օրինակ․

– Ես գնացի դպրոց։
– Ի՞նչու
-Որ սովորեմ։
-Ի՝նչու
-Որ խելացի լինեմ։
-Ի՝նչու
-Որ գրագետ խոսամ։
-Ի՝նչու
-Որ ինձ չասեն անխելք։
-Ի՝նչու
Որ չամաչեմ։

Մենք բաժանվել էիք խմբերի և մեր խումբը այդպիսի 2 առաջադրանք արեց։ Իսկ մյուսները 1 հատ։