Փափուռի

Փափուռի պարի մեջ առկա են այնպիսի շարժումներ, ինչպիսիք են ծափը, ոտքով հարվածելը և «չաթմա» զարկելը։ Ըստ ավանդույթի՝ ծափերի միջոցով վախեցվում էին չար ուժերը, իսկ կրունկով կամ թաթով հարվածելով գետնին՝ ժողովուրդը հարվածում էր նրանց գլխին ու աչքերին։ Չաթման նույն ծնկածալն է։ Հայերենում օգտագործվում է «զարկել» բայի հետ՝ չաթմա զարկել, և փոխարինում է ավելի հասկանալի «պպզել» բային։ Բառը հավանաբար գալիս է քրդերենից։ Չատմե – քրդերեն եզների լծի հարելաձողն է և շարժումը այդպես է կոչվում հավանաբար այն պատճառով, որ ծնկածալող մարդու ոտքերը նման են հարելաձողի[1]։

Էջմիածին պարերգ

Պարը շատ հին է։ Ձեռքերը վեր պարզած բռնելու ձևը համեմատում են եկեղեցու գմբեթի հետ, սակայն այն, ըստ երևույթին, հեթանոսական ծագում ունի, և վեր պարզած ձեռքերը հիշեցնում են Ձոն Արևին: պար: Պարաքայլերը:

Պարն ունի երեք մաս․ առաջին մասը ետ ու առաջ է, երկրորդը՝ աջ ու հավասար, երրորդը՝ տեղում։ Մեղեդին նույնպես կարելի է տարանջատել երեք մասի, որը նաև համընկնում է պարաքայլերի հետ։ Պարում են խառը, ձեռքերը ափ-ափի, արմունկները՝ դեպի վեր ծալած, դաստակները՝ գլխի, իսկ արմունկները՝ կրծքի մակարդակին։ Պարի տեմպը միջին արագության է, ռիթմը՝ հավասարաչափ։

Պարի առաջին մասում ետ ու առաջ շարժումը կատարվում է անկյունագծով աջ ու առաջ՝ խորը խոնարհումներով, որոնք ժողովուրդը մեկնաբանում է իբրև խոնարհում Մայր Խորանի առջև, սակայն շարժումների բնույթը կարծես թե ավելի արևապաշտական է։ Աջ ու առաջ և ապա ձախ ու ետ շարժումներով պարաշրջանը նախ փոքրանում, ապա վերադառնում է իր նախկին դիրքին։ Ըստ ազգագրագետ-պարագետ Սրբուհի Լիսիցյանի՝ փակ պարաշրջանը խորհրդանշում է արևի սկավառակը, իսկ շրջանագծի փոքրացումը՝ արևի մայրամուտը, նաև մահը։ Առաջին մասի խոնարհումների ժամանակ ձեռքերը շրջանագիծ-պարաշրջանից դեպի դուրս են բացվում, և պարաշրջանի հատակագիծն այդ պահին հիշեցնում է արևի սկավառակ՝ նրանից ծագող ճառագայթներով, այսինքն՝ շրջանից դեպի դուրս բացվող ձեռքերով։

Երկրորդ մասում՝ վեց աջ և վեց ձախ գնացող շարժումները կատարվում են հարթ հետագծով և փոքր խոնարհումներով, որոնք այժմ խորանից աջ և ձախ (6-6) գտնվող 12 առաքյալների պատկերների առջև խոնարհումներն են։ Ենթադրվում է, որ նախաքրիստոնեական շրջանում այդ շարժումները խորհրդանշել են 12 համաստեղությունները՝ կենդանակերպերը։

Երրորդ մասում՝ տեղում կատարվող շարժումներով հատվածը կրկին արևապաշտական խորհուրդ է կրում։ Վերև պարզած ձեռքերը մի կողմից արևի ձոնի շարժումներ են խորհրդանշում, մյուս կողմից բոցկլտացող կրակ են հիշեցնում։ Ամբողջ պարաձևի ընթացքում, թե՛ աջ, թե՛ ձախ գնացող շարժումների ժամանակ աջ ոտքը կես քայլ առաջ է մնում ձախից և մշտապես գտնվում է պարաշրջանի մեջ, իսկ ձախը՝ յուրաքանչյուր պարաքայլին, ասես շրջանից վանվելով, տարվում է դեպի դուրս։ Հիշենք, որ պարի կլոր հատակագիծը, բացի արևի սկավառակից, նաև կյանքի շրջանն ու տվյալ հասարակության ամբողջականությունն է խորհրդանշում։ Եվ քանի որ աջը հաջողության խորհրդանիշն է, իսկ ձախը՝ ձախորդության և մահվան, ապա կարելի է եզրակացնել, որ պարի ընթացքում աջը, այսինքն՝ հաջողությունը պահվում է համայնքի, հասարակության ներսում՝ փորձելով մոգական ուժերի միջոցով համայնքին հաջողություն ապահովել, իսկ ձախը՝ ձախորդությունը, թարսությունը, ամեն քայլի հետ վանվում է համայնքից, հասարակությունից դուրս[1]։

«Ելք» ստուգատես

                                              

Ես Վիկտորյան եմ։ Հաճախում եմ դաշնամուրի😁։ Այնտեղ ես սովորում եմ շա՜տ 😵 հետաքրքիր ստեղծագործություններ նվագել։ Իսկ տանը պարապում եմ իմ տատիկի հետ։ Իսկ գիտե՞ք, որ հունիսի 12- ին իմ համերգն է, իսկ այսօր իմ ուսուցչի համերգն է։😃


Հայրիկս և մայրիկս իմ երազանքը կատարել են 😁 շնիկ են գնել։ Ես շա՜տ ուրախացա  և սկսեցի նրան մասին հոգ տանել։😍 Ես նրան շատ եմ սիրում։ Նաև ես մոռացա ասել,  թե ինչ է իմ շնիկի անունը։ Նրա անունը Guchi է։

Մենք նաև գնացել էինք շա՜տ ճանփոդություններ ։ Օրինակ՝ թատրոն, Աշտարակ, շոկոլադի գործարան, ջրի գործարան , Ապարանի ջրամբար և պաղպաղակի գործարան։

 Մենք մայրենիի դասին կարդում ենք, քննարկում, բանաստեղծություններ սովորում, հեքիաթներին շարունակություններ ենք հորինում:

Մենք մաթեմատիկայի ժամին շա՜տ բաժանումներ ենք անում, գումարում, հանում, բազմապատկում շատ խնդիրներ բենք  լուծում, իրար հետ քնարկում  և ամեն ինչ լուծում։

Մենք ես և շրջակային  զրուցում ենք տարբեր թեմաների շուրջ, ուսուցողական մուլտֆիլմ ենք դիտում, բնության մասին ենք խոսում, ճանփորդությունից առաջ տեղանքի մասին նյութեր ենք հավաքում,  բլոգն ենք դիտում, հետաքրքիր լեգենդներ ենք կարդում, ծանոթանում ենք ծեսերին և տոներին։

Իմ բլոգի բաժինները

Մայրենի – 28

Մաթեմատիկա – 2

Ճանփորդություն – 6

Ռուսերեն – 8

Անգլերեն – 8

 Ես և շրջակա – 6

Հաշվետվություն – 2