Ամանորյա նվերներ

Իմ  Նոր տարին անցավ մի քիչ տխուր, որովհետև իմ մայրիկը և եղբայրս հիվանդ էին։
Բայց ես մի բան մտածեցի․․․ նայում էի դիտանցքից, որ տեսնեմ Ձմեռ պապիկին, բայց իմ եղբայրն ասաց, որ այդպես աչքս կցավի։ Ես էլ սկսեցի նայել պատուհանից։ Հանկարծ տեսա մի մոխրագույն մեքենայից դուրս եկավ մի մարդ, որն ուներ սովորական հագուստ և  կարմիր պարկ։ Եղբայս ասաց, որ այդ պարկի մեջ կարտֆիլ է։ Հետո դռան զանգը տվեցին😲դուռը բացեցի, բայց նվեր չկար և մայրիկս ինձ կանչեց հյուրասենյակ։ Տեսա երկու հատ նվեր՝ մեկը բացում եմ, տենում եմ սև  տուփ, տուփի մեջ՝ հակարգիչ, մյուսի մեջ՝ սպիներ։ Ա՛յ քեզ ուրախ տարի։

   

Թթուդրիկ

Երեկ մենք դրեցինք թթու: Այդ ժամանակ անգլերենի դասն էր: Ընկեր Լուսինեի և ընկեր Վալենտինայի հետ թթու էինք դնում: Համ էլ սովորում էինք անգլերեն <<թթու>> բառեր: Տարայի մեջ լցնում էինք բանջարեղենները, ավելացնում ջուրն ու աղը:

Տիեզերական մարմիններ

Արև

Արևը մեծ աստղ է: Նա տաքություն է տալիս մեր երկրին: Եթե նա չլիներ մեք լույս չենք տեսնի և մեր աշխարհը կսառչի: Երկիր մոլորակը պտտվում է արևի շուրջ:

Լուսին

Լուսինը լինում է կլոր: Այն իր սեփական լույսը չունի: Արևի լույսը անրադարնում է լուսնի վրա: Լուսնի վրա կա փոսեր և բլուրներ: Լուսնի վրա ո՛չ օդ կա, ո՛չ ջուր: Լուսնի վրա կյանք չկա: Արևը ավելի հեռու է քան լուսինը:

Աստղեր

Մեզ միշտ թվացել է, թե աստղերը փոքր են: Բայց դուք սխալվում էք, նրանք շատ մեծ են: Նրանք լինում են տարբեր գույների: կարմիր, կապույտ և նարնջագույն: Կարմիրը կոչվում են սառը աստղեր, կապոյտը՝ ամենաբարձր ջերմություն ունեցող աստղերն են, իսկ նարնջագույնը՝ միջին ջերմության: Երբ մենք չենք նայում աստղերին հաճախ նրանք պայթում են: Աստղերն անհնար է հաշվել, կարող են հաշվել միայն գիտնականները:

Գորտի պատմությունը

Լինում է,  չի լինում մի գորտ է լինում: Այդ գորտը  ապրում  էր  երկնքում: Իրականում  նա ամպիկ էր, որը նման  էր  գորտի: Նա  շատ  էր  սիրում  նայել  մարդկանց:  Մի  օր  նա  տեսավ  մի  աղջկա,  որին շատ  հավանեց:  Նա   ամեն   օր  նրան  նայում էր, հիանում նրա խաղերով և ցանկանում էր նրա հետ ընկերանալ:  Մի  օր   աղջիկը խաղի ժամանակ գնդակը գցեց օդ և տեսավ իրեն ժպտացող գորտին և ինքն էլ ժպտաց:  Գորտը  շատ  է  ուրախանում: Դրանից հետո նրանք դարձան լավ  ընկերներ: