Ազգային նվագարանի ճանաչում

փողային

Դուդուկ

Շվի , հայկական ազգային նվագարան։ Անվանումը ծագում է «շվվոց» բառի արմատից։ Շվին հնագույն հայկական նվագարաններից մեկն է և հայտնի է անհիշելի ժամանակներից։ Շվին ըստ կառուցվածքի լինում է երկու տեսակի՝ քանդվող և ամբողջական։ Ի տարբերություն ամբողջական շվիի քանդվող շվին ունի ինտոնացիան փոփոխելու հնարավորություն։ Նվագարանի դիապազոնը սկսում է առաջին օգտավայի C/C# (կախված գործիքից) նոտայից և ձգվում է մինչև երրորդ օկտավայի G/A (կախված գործիքից)։

պկու
Պկուեղեգից շինված նվագարան, նման է հայկական երաժշտական գործիք շվիին։ Ըստ որոշ աղբյուրների, պկուն առաջին անգամ ի հայտ է եկել 5-րդ դարում։ Բաղկացած է լեզվակից, եղջյուրից, փողից, հիմնականում եղեգնյա մունդշտուկի փոխարեն օգտագործվում էր բարակ եղեգը լեզվակային կտրվածքով։ Ունի 5-7 անցք առանց հակառակ կողմի անցքի։ Այժմ, պկուն ունի 4 տարատեսակ, որոնք մեկը մյուսի հնչերանգային շարունակությունն են կազմում։ Պկուի ձայնածավալը մեծ է, մեծ օկտավայի մի-ից մինչև երկրորդ օկտավայի սոլ-ը։

բլուլ – բլուլ –
Բլուլ, հայկական, փողային գործիք։ Լինում է մի քանի տեսակ։Սնամեջ բաց սրնգի տարատեսակներից է. ունի 8 նվագահան անցք (7-ը երեսի կողմում են, մեկը՝ հակառակ)։ Նվագում են ֆլեյտայի պես շրթերին հպած։ Բլուլը պատրաստում են նաև եղեգնից, սնամեջ ծառի մատնաչափ հաստություն ունեցող ճյուղերից։ Գործածվում է Հայաստանի մի շարք գավառներում / Ապարան, Նոր Բայազետ, Բուլանըխ, Վասպուրական, Արագածոտն և այլն/ հնչյունաշարը դիատոնիկ է, տեմբրը մեղմ, թավշյա։ Կոմիտասը բլուլի հետ է նույնացնում սրինգը, որը ունի 50 սմ երկարություն և 2-2,5 սմ հաստություն։ Բլուլը հատկապես տարածված է Հայաստանում։ Հայկական, փողային այս գործիքը հիմնականում նվագում են հովիվները։

շվի – Շվի , հայկական ազգային նվագարան։ Անվանումը ծագում է «շվվոց» բառի արմատից։ Շվին հնագույն հայկական նվագարաններից մեկն է և հայտնի է անհիշելի ժամանակներից։ Շվին ըստ կառուցվածքի լինում է երկու տեսակի՝ քանդվող և ամբողջական։ Ի տարբերություն ամբողջական շվիի քանդվող շվին ունի ինտոնացիան փոփոխելու հնարավորություն։ Նվագարանի դիապազոնը սկսում է առաջին օգտավայի C/C# (կախված գործիքից) նոտայից և ձգվում է մինչև երրորդ օկտավայի G/A (կախված գործիքից)։ Շվին ունենում է տարբեր լարվածքներ, բայց ամենատարածված լարվածքը C-ն է։

լարային գործիքնոր

քանոն – աղելարային կսմիթային նվագարան, իրանը՝ 30-90 սմ, սեղանաձև, իրար ամրացված առանձին փայտերից, որի վրայի դեկան երկու երրորդով լորենու կամ եղևնու փայտից է, մեկ երրորդով՝ թաղանթապատ, թաղանթը փուչիկից (եզան լավ մշակված, այծի, ոչխարի կամ գառան կաշվից)։ Ունի 24-26 եռակի լարեր, հիմնականում աղիքից։ Նվագում են մատներին հագցրած մատնոցի մեջ դրած կնտնտոցով (հարիչով)։

թառ –

Թառը անառարկելիորեն ունի պարսկական ծագում, բայց ուրիշ շատ նվագարանների նման, հին ժամանակներից տարածված է եղել նույն տարածաշրջանի տարբեր ժողովուրդների մոտ։

Դարերի ընթացքում առաջացել են թառի երկու տարբերակ՝ «պարսկական թառ» վեցլարանի և «կովկասեան թառ» տասնմեկլարանի։

Ժամանակակից «պարսկական թառ»ի ստեղծողը եղել է հայտնի նվագարանագործ, հայազգի վարպետ Յահյա Խանը (1876 – 1932), Սպահան քաղաքից, որ իրավամբ կարող ենք անվանել «պարսկական թառի հայր»։ Նա բարեփոխեց հին թառի արձագանգարանի ձևը և՛ տեխնիկապես, և՛ գեղարվեստականորեն, ինչը հանգեցրեց արձագանգարանի ավելի գեղեցիկ ձևի և առավել հաճելի ձայնի։ Նա իր թառերը ստորագրում էր «Յահյա» անունով, և այդ պատճառով մարդկանցմեջ նա հայտնի է որպես «Յահյա խան» (یحیی ﺨﺎﻦ)։ Նրա իսկական անունն էր Հովաննես Աբգարյան (Յովհաննէս Աբգարեան)։ Իրանցի երաժիշտների համար լավ թառը միշտ համեմատվում է Յահյայի թառերի հետ։

քամանչա – Քամանչա (հինպարսկերենում kamānča, որը ծագել է kamān (աղեղ, կնտկնտոց) բառից), լարային-աղեղնավոր նվագարան, որը տարածված է Մերձավոր Արևելքի երկրներում՝ որոշ տեղական առանձնահատկություններով։ Տարածված է ՀայաստանումԻրանումՎրաստանումԱդրբեջանումՀունաստանումԴաղստանում և այլ երկրներում։ Քամանչան Արևելքում ավանդական երաժշտության համույթներում պարտադիր ընդգրկվող նվագարան է։ Սակայն գեղեցիկ, փափուկ տեմբրի և տեխնիկական բազմազան հնարավորությունների շնորհիվ այն գործածվում է նաև որպես մենանվագային գործիք։