Տեղեկություն Բուժական գյուղի մասին

Ըստ պատմական վկայության, Տեղ գյուղը հիմնել է Սյունիքի թագուհի Շահանդուխտ II-ը՝ 10-րդ դարում[3]։ Մինչ այդ, Տեղի տարածքում եղել է քարանձավային բնակատեղի, որի մոտակայքում 4-ից 5-րդ դարերում կառուցվել է Սուրբ Գևորգ եկեղեցին։ Ուշ միջնադարում Տեղը եղել է մելիքանիստ գյուղ։

Ռուսական կայսրության ժամանակաշրջանում Տեղ գյուղն ընդգրկվել է Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում[4]։ Խորհրդային Միության տարիներին այն մասն է կազմել Խորհրդային Հայաստանի Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից` Գորիսի շրջանի։ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո՝ վարչատարածքային նոր բաժանմամբ 1995 թվականից մտնում է Սյունիքի մարզի մեջ։ 2016 թվականից խոշորացված Տեղ համայնքի կենտրոնն է։

Սահադաշտ

Մենք Ամսի 27 – ին գնացինք սահադաշտ։ Մենք հաքանք չմուշկները և գնացինք սահադաշտ։ Առաջինը ես բռնելով էի սահում, բայց հետո ինձ Նատալին օգնեց և ես առանձ բռնվելու սահեցի։ Մենք սահեցինք 1 ժամ և, երբ մեր ժամը վերչաձավ եկան 3 – րդ դասարանցիները և մենք գնացինք դպրոց։ դքրոցոիմ մենք խմեցինք կակաօ և կերանք կոնֆետներ և պեչենիներ այսոր այսքանը ստեսություն։

Ճամփորդություն դեպի Թեղենյանց վանք

Գիտելիքի օրը ամեն տարի մենք դասարանով գնում ենք ճամփորդության։ Այս անգամ սեպտեմբերի 1 – ը նույնպես բացառություն չէր, մեք գնացել էինք Բուժական գյուղ, այցելեցինք Թեղենյանց վանք, որը գտնվում է Թեղենյանց լեռան վրա։ Ճամփորդության գնացել էին ընկ․ Սոնայի և ընկ․ Շուշանի հետ։ Նրանց հետ շատ հետաքրքիր էր, նրանք մեզ պատմում էին հետաքրքիր պատմություններ։ Նստեցինք ավտոբուս, ավտոբուսում խոսում էինք միմյանց հետ, քանի որ երկար ժամանակ իրար չէինք տեսել, բավականին բաներ կար միմյանց պատմելու։ ԵՎ վերջապես հասանք Բուժական գյուղ, որը գտնվում է Կոտայքի մարզում։ Մենք հաց կերանք մի ծառի տակ և գնացինք բարձրունք հաղթահարելու։ Ես շա՜տ էի ուզում ջուր խմել։ ԵՎ վերջապես գտանք ջուր։ Առաջինը ես տեսա ջուրը և վազեցի ջրի մոտ, հետո շարունակեցինք հաղթահարել բարփունքը, ճանապարհը շատ երկար էր,բոլորը տրտնջում էին։ Երբ հաղթահարեցինք բարձունքը՝ միանգամից հաց կերանք։ Այնուհետև մտանք Թեղենյանց վանք ու աղոթեցինք։ Վանքը քանդված էր ու վատ տեսքի էր վերածված։ Հետո իջանք ներքև խաղալու և վերադարձանք ավտոբուս, իսկ հետո մայր դպրոց։

Այսօր այսքանեը։ Հաջողություն։

Բուժական գյուղ

Բուժական գյուղը այսօր պատկանում է Կոտայքի մարզին, նախկինում եղել է Ապարանի շրջանի գյուղերից: 1972-ին, երբ Եղվարդ կենտրոնով ձևավորվեց նոր՝ Նաիրիի շրջանը, Բուժականը միացվեց այդ վարչական միավորին:

Գտնվում է Երևանից 35 կիլոմետր հեռավորության վրա:

Բուժականը, որը նախկինում ունեցել է Բաբաքշի անունը, տարածվել է Ծաղկունյաց լեռնաշղթայի հարավային վերջավորության պռնկին՝ Արա լեռան հանդիման:
Բաբաքշին որոշ ժամանակահատված թուրքաբնակ էր: Թուրքեր էին ապրում նաև շրջակա գյուղում, որոնց անուններն են միայն հիմա մնացել որպես Բուժականի հանդամասեր` Քյալաշքյանդ, Յուղաբլու, Սուսլի, Քիրաշլի, Ահմադխան, ասվում է Կոտայքի մարզպետարանաի կայքում:

Հնում հայեր են ապրել այստեղ: Սա Նիգ գավառի ամենածաղկուն մասն էր` իր հռչակավոր վանքերով: Բուժականից երկու-երեք կիլոմետր հյուսիս, լեռնալանջի անտառում մինչև հիմա էլ մնում է Թեղենյաց հազարամյա վանքը: Պատերն ու գմբեթը կիսաքանդ են, բայց կանգուն մնացած սյուներն ու խոյակները ցույց են տալիս նրա վաղեմի փառքը: Բուժականի մյուս պատմամշակութային կենտրոնը գյուղից մեկ-երկու կիլոմետր արևելք գտնվող սուրբ Մարիամ Աստվածածին վանքն է, որից մեզ է հասել միայն վանքի հարավային պատը:

Թեղենիս վանք

Վանքը գտնվում է Բուժական գյուղից հյուսիսանտառապատ լեռան լանջին։ Հիմնվել է վաղ միջնադարում։ Առաջին անգամ հիշատակվում է VIII դ. սկզբին Վահան
Գողթնացու՝ վանքում ապաստանելու կապակցությամբ։ XI–XIV դդ. վանքը եղել է կրթության և
գրչության կենտրոն։ Վանքի Կաթողիկե եկեղեցին կառուցվել է XII դ.-ում: Գեղարվեստական
արժեք է ներկայացնում կենտրոնական սալաքարի վրայի սիրամարգի պատկերաքանդակը բացված պոչով, կիսաբաց թևերով, գլուխն աջ թեքած, և այս բոլորը ներկալված է բազմաժապավեն շրջագծի մեջ։ XIII դ. վանքում գործել են Վանական Վարդապետը և Վարդան Արևելցին, որը հիմնել է Թեղենյաց մենաստանի դպրոցը: Կաթողիկե եկեղեցուն հարավից կից է գրատունը արլևելյան կողմում
գրիչների համար նախատեսված չորս խցերով, իսկ գավթին հյուսիսից կից է քառախորան մի
շինություն, որը ենթադրաբար ծառայել է որպես մատենադարան։ Վանական համալիրի հյուսիսարևմտյան կողմում առանձին կանգնած է սեղանատունը (XIIIդ.), արևմտյան կողմում՝ վանքի
գերեզմանատունը։ 1827-ին Թեղենյաց վանքը հիմնովին ավերվել է երկրաշարժից։

Գիտելիքի օրը բարձունքին

Թեղենյաց լեռնաշղթան Ծաղկունյաց  լեռնաշղթայի հվ-արլ. ճյուղավորություններից՝ է: Գտնվում է Կոտայքի մարզում: Երկարությունը 20 կմ է, առավելագույն բարձրությունը՝ 2851մ (Թեղենիս լեռ): Կան մարմարի, թերթաքարերի, հանքային ջրերի պաշարներ: Կլիման բարեխառն է, տարեկան տեղումները՝ 600-800 մմ: Լանդշաֆտը լեռնատափաստանային է, բարձրադիր գոտում՝ լեռնամարգագետնային, արևելյան լանջերին (մինչև 2300 մ) կան կաղնու, բոխու անտառներ:

Արշավը դեպի Թեղենիս լեռ սկսում ենք Բուժական գյուղից: Թեղենիսի գագաթին կարճատև դադարից հետո շարունակում ենք ճանապարհը դեպի Ծաղկունյաց լիճ և իջնում Աղվերան:

Ճամփորդություն

Մայիսի քսանվեցին մենք դասարանով գնացել էինք ճամփորդության դեպի ապարանի ջրամբար։ Մենք նստեցինք երթուղային ես քնեցի և գնացինք Ապարանի ջրամբար։ Այնտեղ շա՜տ գեղեցիկ էր։ Նաև այնտեղ շա՜տ ծաղիկներ կային։ Մենք գնացինք անտառ, որպեսզի հաց ուտենք, երբ կերանք վերջացրինք, գնհացինք ծաղիկ հավաքելու։ Այդ ծաղիկները հավաքեցինք, տվեցինք ընկեր Սեդային, որպեսզի հյուսեինք ծաղկե պսակներ։ Երբ հյուսեցինք, գնացինք այդ պսակներով ֆոտոներ անելու։ Հետո մեզ Ընկեր Սոնան պատմում էր Համբարձման տոնի մասին։ Կանգնեցինք շրջան, երգեցինք, վիճակ հանեցինք։ Ինձ ընկավ “Էրնեկ քեզ հարս տանեին, թող կեսուրդ գել ըլներ էր”։ Խաղացինք, երգեցինք նաև “Գովենք, գովենք”֊ը։ Օրինակ` գովեցինք Արամին, իսկ Արամն ինչ֊որ նվեր պետք է տար։ Հետո մենք քայլեցինք շատ երկար և վերջապես հասանք ավտոբուս։ Վերադարձանք Երևան։

Հ.Գ. Քայլել ենք 10 կմ։

Ճամփորդություն

Մենք գնացել էինք ճամփոդության։ Առաջինը գնացինք ջրի գործարան, այնտեղ կային շատ սարքեր այդ սարքքերը այնքա՜ն տաքն էին, որ կարողես վառել քո մատը։ Հետո մեզ նվիրեցին ջուր և գազավորված ըմպելիքներ։ Գնացինք Քարերի սիմֆոնիա: Այնտեղ շա՜տ-շա՜տ-շա՜տ քարեր կային։ Հետո գնացիք Գառնու տաճար: Գառնու տաճաում կար շատ ծաղիկներ և այնտեղ կար մի  բաղնիք։ Հին ժամակ այդտեղ մարդիկ տաք լոգանք էին ընդունում։ Բայց ես ամենաշա՜տը հավանեցի Քարերի  սիմֆոնիան, որովհետև շատ գեղեցիկ էր: Ձորի գետն էլ Ազատ գետն էր։ Ինձ շատ դուր եկավ այս ճանփորդությունը։😃

Ճամփորդություն դեպի Մեղրաձոր

Արձակուրդներին ընդառաջ ընկեր Լուսինեն որոշեց մեզ տանել ճամփորդության՝ Մեղրաձոր, որը գտնվում է Կոտայքի մարզում: Մենք շատ ուրախացանք, քանի որ շատ ենք սիրում ճամփորդել: Նախ մենք պատրաստեցինք մեր ուսապարկերը, դրեցինք անհրաժեշտ իրերը և ընկանք ճանապարհ՝ ուրախ ավտոբուսով:

Առաջին կանգառը Ծովինարի ջրամբարն էր:

Այնտեղ մենք տեսանք Ծովինար աստվածուհու արձանը: Նա Սանասարի և Բաղդասարի մայրն էր “Սասունցի Դավիթ” էպոսից: Այդտեղ մենք կազմեցինք շրջան չորրոդ դասարանցիների հետ և բարձրաձայն կանչեցինք.
– ՍԵԲԱՍՏԱՑԻՆԵՐ ՀԵ~Յ…

Այնուհետև մենք ավտոբուսոմ շարունակեցինք ճանապարհը և կանգնեցինք անտառի մոտակայքում, որպեսզի նախաճաշենք: Հանեցինք մեր ուտելիքները և հաճույքով կերանք: Լավ ուտելուց հետո, հավաքեցինք մեր ուժերը, քանի որ մեզ դա շատ էր պետք և գնացինք բարձունք հաղթահարելու: Մենք շատ դժվարությամբ, բայց շատ ուրախ և մեկս մյուսի օգնությամբ հաղթահարեցինք այդ բարձունքը:

Բարձունքի վրա էր տեղակայված շատ հին մի վանք, որը կոչվում էր Թեժառույքի վանք:

Այդ վանքի բակում մենք գնդակով տարբեր խաղեր էինք խաղում:

Այդ ամենից հետո մեզ մնաց ամենադժվարը՝ իջնել բարձունքից: Դժվար էր, քանի որ հողը շատ սղլիկ էր և ես մի քանի անգամ ընկել եմ: Բայց դա նույնպես մեզ դուր էր գալիս:

Ես միշտ մեծ ուրախությամբ կհիշեմ մեր հետաքրքիր և զվարճալի ճամփորդությունները: