Աշուն

Մի  օր քամին իր համար քամի էր անում: Մարդիկ շատ էին մրսում այդ  քամուց: Նրանք բարկացան: Քամին շատ նեղացավ և սկսեց ավելի շատ փչել  և նա դարձավ չարաճճի: Մարդիկ սկսեցին չսիրել քամուն: Մի օր այդ քամու  տուն եկավ իր տատիկը:

Քամին ասաց, որ նրան ոչ մեկ  չի սիրում, իսկ տատիկը ասաց.
Թոռնի՛կս,  ուղղակի  պետք է քիչ քամի անել:  Դու պետք է այն պահին անես քամի, երբ շոգ է:

Պառավի խուլ այծերը

   Մի պառավ երեք խուլ այծ ուներ։ Մի օր պառավը կորավ։ Նա այծերին տարել  էր արոտավայր և չէր նկատել, որ այծերը հեռացել էին: Քանի որ այծերը խուլ էին, նրանք չէին լսում պառավի  կանչի ձայնը: Նրանք նույնպես հասկացան, որ կորցրել են իրենց պառավին և սկսեցին մկկալ; Պառավը հեռվից լսելով մկկոցների ձայնը՝ հասկացավ, որ նրա այծերն էին: Գնալով  ձայնի ուղությամբ՝ նա գտավ իր այծերին:

Թթուդրիկ

Երեկ մենք դրեցինք թթու: Այդ ժամանակ անգլերենի դասն էր: Ընկեր Լուսինեի և ընկեր Վալենտինայի հետ թթու էինք դնում: Համ էլ սովորում էինք անգլերեն <<թթու>> բառեր: Տարայի մեջ լցնում էինք բանջարեղենները, ավելացնում ջուրն ու աղը:

Անհատական պլան

Անուն, ազգանուն – Վիկտորյա Հարությունյան

Դպրոց, դասարան – Արևմտյան դպրոց , 3.1

Երկարօրյա ծառայություն – Չեմ օգտվում

Ինչպե՞ս եք գալիս դպրոց և ինչպե՞ս եք վերադառնում- երկկողմանի

Տանը լրացուցիչ անելու աշխատանքներ ընտրո՞ւմ եք – այո

Ընտրությամբ գործունեության խումբ – Բանավոր մաթեմատիկա

Լրացուցիչ խմբակներ/պար, լող, կարատե…/ – Դաշնամուր, Ագլերեն, Երգ, Կրոն (Հայորդաց տուն)