Վ․ Սարոյան «Գեղեցիկ, սպրիտակ ձիու ամառը» մաս 3

  • Սևացրած բառերը դուրս գրիր, բառարանի օգնությամբ բացատրիր, փոքրիկ պատմություն հորինիր՝ օգտագործելով այդ բառերը։
    որթատունկերի — վազ
    ոռոգման — ջրել
    վարսակ — բույսի հատիկներ
    առվույտ — Այդ խոտը հնձած վիճակում
    Ես տնկեցի բույսի հատիկներ այդ խոտը հնձած վիճակում էր, բայց վազ։
  • Դեղինով նշված բառերի համար գրիր հականիշներ։
    ստախոս — ճշմարտախոս
    սկսեցինք — ավարտեցինք
    զգուշությամբ — անզգուշությամբ
    լքված — աշխուժ
    հատուկ — պատահական
    սկզբում — վերջում
  • Ինչի՞ց Արամը գլխի ընկավ, որ Մուրադը վաղուց էր ձին գողացել։
    Հանկարծ մտքովս անցավ, որ նա, հավանաբար, բավական ժամանակ է, ինչ վայելում է առավոտյան այդ արշավները և միայն այսօր է եկել իմ հետևից, որովհետև գիտե, թե ես ինչքան եմ սիրում ձի նստել։

Мойдодыр

  1. Ответьте на вопросы.

Что сделало одеяло? одеяло убежала.

Куда убежала книжка? книжка в при прыжку убежала под кровать.

Кто вышел из маминой спальни? из маминой спальни вышел умывальник.

Что сказал умывальник? умывальник сказал.
– Ах ты, гадкий, ах ты, грязный, не умытый поросёнок ты чернее трубочиста посмотри на себя, у тебя на шее вакса, у тебя под носом клякса, у тебя такие руки, что сбежали даже брюки, даже брюки убежали от тебя, рано утром на рассвете, умываются котята и мышата, и утята и жучки и паучки ты один не умывался и грязнулею остался.

Что делают по утрам мышата, котята, утята…? умываются котята и мышата, и утята.

2. Вставьте слова.

___одеяло_____

Убежало,
Улетела ___простыня_____,
И ___подушка____,
Как ___лягушка____,
Ускакала от меня.

Я за __свечку__,
____свечка____ — в печку!
Я за книжку,
Та  бежать
И вприпрыжку
Под ___кровать_____!

3. Составь словосочетания.

Одеяло (какое?) тёплое

Подушка (какая?) мягкая

Простыня (какая?) белая

Утята (какие?) жёлтые

Мышата (какие?) серые

Мойдодыр (какой?) знаменитый

4. Напиши предложения в правильном порядке.

Чисто, чисто, чисто, чисто!

И вскричал: «Кара-барас!»

Затрещали, как трещотки,
И давай меня тереть,

Он ударил в медный таз

И сейчас же щетки, щетки
Приговаривать:

«Моем, моем трубочиста

И сейчас же щетки, щетки.

Он ударил в медный таз
И вскричал: «Кара-барас!»
И сейчас же щетки, щетки
Затрещали, как трещотки,
И давай меня тереть,
Приговаривать:
«Моем, моем трубочиста
Чисто, чисто, чисто, чисто!

1.    Ответьте на вопросы.
·        Как вела себя мочалка?
Она бегала за мальчиком и хотела почистить его.
·        От кого убегал мальчик?
Мальчик убегал от мочалки.
·        Что сделал Крокодил?
Крокодил покричал на мальчика.
·        Что он сказал мальчику?
Крокодил сказал. – Иди и помойся ото проглочу.
·         Что делал мальчик, когда вернулся домой?
Мальчик, когда вернулся домой сразу пошёл в душ.

2.    Вставьте пропущенные слова.
Да здравствует ___мыло__ душистое,
И ___полотенце___ пушистое,
И зубной ___порошок___,
И густой ____гребешок_____!

Ուղղանկյան և քառակուսու պարագիծ ու մակերես. մաս 2

1․Հաշվի՛ր 15 մմ, 14 մմ, 16 մմ և 17 մմ կողմերով քառանկյան
պարագիծը։
15մմ + 14մմ + 16մմ + 17մմ = 62մմ

2․Հաշվի՛ր 3 դմ, 5 դմ, 8 դմ և 9 դմ կողմերով քառանկյան
պարագիծը։
3դմ + 5դմ + 8դմ + 9դմ = 25դմ

3.Գտի՛ր քառակուսու մակերեսը և պարագիծը՝ իմանալով, որ նրա կողմի երկարությունը 8 մ է։
P = 8 x 4 = 32
S = 8 x 8 = 64

4․Հաշվիր ուղղանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ նրա լայնության և
երկարության գումարը 17սմ է։
P = 17 + 17 = 34

5․Քառակուսու պարագիծը 44 սմ է։ Որքա՞ն է այդ քառակուսու կողմը։
44 : 4 = 11

6․Քառակուսու պարագիծը 48 սմ է։ Որքա՞ն է այդ քառակուսու
մակերեսը։
48 : 4 = 12
S 12 x 12 =144

7․Քառակուսու մակերեսը 81 քառակաուսի մետր է։ Գտի՛ր քառակուսու
կողմը։
9 x 9 = 81
կողմ 81

8․Քառակուսու 3 կողմերի գումարը 18 սմ է։ Որքա՞ն է այդ
քառակուսու 1 կողմը։
18 : 3 = 6

9․Քառակուսու 3 կողմերի գումարը 21 սմ է։ Որքա՞ն է այդ
քառակուսու մակերեսը։
21 : 3 = 7
S = 7 x 7 = 49

10․ Ուղղանկյան լայնությունը 5 սմ է, իսկ երկարությունը 4 սմ-ով մեծ է լայնությունից։ Գտնել ուղղանկյան պարագիծը։
2 x 9 + 5 x 2 = 28

11․ Հաշվի՛ր 15սմ և 11 սմ կողմերով ուղղանկյան պարագիծն ու
մակերեսը։
P = 2 x 15 + 2 x 11 = 51

Ի՞նչ կատարվեց… Երկնքում 

Ի՞նչ կատարվեց… Երկնքում 
Քանդուքարափ է: 
Ամպերը փուլ են գալիս, 
Տեղատարափ է:

Կապույտ մրրիկ է պայթել, 
Կապույտ մշուշ է… 
Ուռին ուզում է փախչել, 
Բայց արդեն ուշ է:

Ուռին ճչում է կարծես. 
-Հասե՜ք. աղետ է:- 
Առուն ուշքի է եկել
Եվ արդեն գետ է:

Որոտում է ձորն ի վար, 
Հոսում է ինքը, 
Ինքը-Նորին Մեծություն, 
Փլված երկինքը:

Ծառս է լինում և խառնում 
Ամպն ու ալիքը 
Եվ ծովերին է տանում 
Այս արհավիրքը:

Առաջադրանքներ

  • Բնության ո՞ր երևույթն է բանաստեղծության մեջ նկարագրված։
    Բանաստեղծության մեջ նկարագրված է աշնան երևույթները։
  • Բնության ո՞ր երևույթն է քեզ ոգեշնչում, ինչո՞ւ։
    Ինձ ոգեշնչում է ձմեռը, քանի որ ձմռանը լինում են հրաշքներ, նվերներ, Ձմեռ պապին և ձյունը։
  • բանաստեղծությունից դուրս գրիր 5 նախադասություն, որտեղ փոխաբերական իմաստով գործածված բառ կա։
    1. Առուն ուշքի է եկել: 
    2. Ուռին ճչում է կարծես:
    3. Կապույտ մրրիկ է պայթել:
    4. Ամպերը փուլ են գալիս
    5. Ուռին ուզում է փախչել
  • Բանաստեղծությունն ի՞նչ գույն ունի և ի՞նչ տրամադրություն է քեզ փոխանցում։
    Բանաստեղծությունն ունի մոխրագույն և կապույտ գույներ ու ինձ փոփոխացնում է ձանձրալի տրամադրություն, քանի որ բանաստեղծության մեջ ամպամած և տխուր է։
  • Գրիր ստեղծագործական աշխատանք՝ «Անձրև» վերնագրով։

    Հղում

«Անձրև»

Մի անգամ մի քաղաքում անձրև եկավ։ Այդ քաղաքում անձրև երբեք չէր եկել և մի օր եկավ։ Բոլոր մարդիկ շոկի մեջ էին, ոչ մեկ չէր հասկանում ինչ ջուր է գալիս։ Մի մարդ ասաց, որ վախենալու բան չկա այդ ընդամենը անձրև է․

— Անձրև՞, դա ի՞նչ է։
— Սա ամպից թափվող ջուր է։
— Իսկ ո՞նց իմանանք, որ անձրև է գալու։
— Երբ տեսնում ես, որ ամպերը մի քիչ սևանում են դա նշանակում է շուտով անձրև է գալու։
— Շնորհակալություն մյուս անգամ կնայեմ և անձրևանոց կվերցնեմ։
— Իսկ ո՞րտեղից ձեզ անձրևանոց։
— Դա արևի համար է դա կոչվում է արևանոց։

Էրեբունի

Էրեբունու թանգարան

Թանգարանը հիմնադրվել է n 1968թ. հոկտեմբերի 19-ին՝ ի նշանավորումն Երևան քաղաքի 2750-րդ տարեդարձի։ Թանգարանը ստեղծվել է Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող երեք նշանավոր հնավայրերի՝ Արին բերդ, Կարմիր բլուր և Շենգավիթ, և այդ հնավայրերից հայտնաբերված նյութական մշակույթի մնացորդների և գտածոների հիման վրա։ Արգելոց-թանգարանն այսօր իր գործունեությունն իրականացնում է «Կարմիր բլուր» և «Շենգավիթ» մասնաճյուղերով։ Այն հանդիսանում է հանրության համար այցելելի միակ հնագիտական արգելոց-թանգարանը Երևան քաղաքում և կարևոր ուրարտագիտական կենտրոն տարածաշրջանում։

Էրեբունի ամրոց

Երևանի հարավ-արևելյան ծայրամասում` Նոր-Արեշ և Վարդաշեն թաղամասերի միջև տեղակայված Արին-Բերդ բլրի վրա է գտնվում Էրեբունի ամրոց-քաղաքը: Էրեբունի քաղաքանունը ուրարտական սկզբնաղբյուրների մեջ առաջին անգամ հանդիպում է Վանի Սբ. Սահակ եկեղեցում հայտնաբերված կոթողի բնագրում:

Վ․ Սարոյան «Պատերազմը» Մաս երկրորդ

Սան Փաբլո փողոցում մի գերմանական ընտանիք մեր հարևանությամբ տուն ուներ։ Նրանք հիանալի մարդիկ էին` պարզ ու հասարակ։ Նրանք Հերման անունով տղա ունեին, որը մոտավորապես նույն տարիքին էր, ինչ և իմ եղբայր Գրիգորը: Նա խաղաղ տղա էր, փոքր-ինչ ինքնամփոփ և խոսում էր քիչ օտարոտի արտասանությամբ, թեև բնիկ մեր հովտից էր։

Երբ մենք ասում-խոսում էինք կայզերին տանջելու մասին, անձամբ ես քիչ էի մասնակցում և իհարկե համարում էի, որ դա խաղ է ու մենք երբեք որևէ մեկի հետ դաժանորեն չենք վարվի։ Սակայն կային ուրիշ, ավելի մեծ տղաներ, որոնք գնալով սկսեցին ավելի ու ավելի գրգռվել և արդեն ցանկանում էին որևէ բան անել։ Մեկը տվեց Հերմանի անունը։ Իրոք, շատ տղաներ նման են իրենց հայրերին, և այդ լալկան Ալբերտ Սավինն ու Էդգար Րայֆ անունով մի ուրիշ տղա սկսեցին ատելություն սերմանել Հերմանի դեմ, որը երբեք ոչ մեկի ոչ մի վնաս չէր տվել:

Այդ ամենը սկիզբ առավ մեր ընկուզենու ծառի վրա, սակայն տարածվեց ամբողջ շրջակայքով մեկ։ Տղաների խումբը, ինը-տասը հոգի, որոշեցին հաշիվ տեսնել Հերմանի հետ։ Իմ եղբայր Գրիգորը գնաց նրանց հետ։ Ես էլ գնացի: Ես չէի ուզում, որ Հերմանին ցավ պատճառեն, բայց անկարող էի ստիպել ինձ տանը մնալ։ Մտածում էի, որ եթե մնամ տանը ու չտեսնեմ, թե ինչ է կատարվելու, կմեռնեմ։ Իմ եղբայր Գրիգորն ու ես իրար կողք էինք քայլում և մենք մեծ տղաներից ետ մնացինք։ Ճիշտն ասած, մենք այդ խմբի հետ կապ չունեինք, բայց զգում էինք, որ այդ ամենը սկիզբ է առել մեր ծառի վրա և ուզում էինք տեսնել, թե ինչ է լինելու։ Խումբը հասավ Սան Փաբլո փողոց։ Էդգար Րայֆը մոտեցավ Հերմանեց դռանն ու թակեց։ Խումբը, փողոցի լայնքով մեկ կանգնած, սպասում էր: Դուռը բացեց Հերմանի մայրը։ Էդգար Րայֆը մի րոպե խոսեց նրա հետ ու մոտեցավ խմբին։

— Տանը չէ,- ասաց էդգար Րայֆը։- Մայրն ասաց, որ քաղաք է գնացել, շուտով կվերադառնա։

Իմ եղբայր Գրիգորն հայերեն ասաց, թե հուսով է, որ նա տուն չի վերադառնա:

Սակայն Հերմանը վերադարձավ: Ինչ-որ մեկը նրան տեսավ Սան Փաբլո փողոցով բարձրանալիս, և խումբը վազեց նրա կողմը։ Ինչ-որ մեկը հարցրեց.

-Դու գերմանացի՞ ես։ Հերմանն ասաց.

-Այո:

Ւնչ-որ մեկը հարցրեց.

-Դու ատո՞ւմ ես կայզերին։ Հերմանն ասաց.

-Ոչ, ես ոչ ոքի չեմ ատում։

Այդ ժամանակ ինչ-որ մեկը հարվածեց Հերմանի դեմքին։ Ինչ-որ մեկը ոտք գցեց նրան ու նա ընկավ։ Ինչ-որ մեկը ցատկեց նրա վրա և մյուսները սկսեցին ծեծել ու քացահարել։

Դա երկու րոպե էլ չտևեց։ Ամեն ինչ շատ շուտ ավարտվեց։ Մենք պատկերացնում էինք, որ փոքրիկ զինվորներ ենք։ Մենք պատկերացնում էինք, որ արդարության պաշտպաններ ենք։ Երբ Հերմանի քթից արյուն եկավ, նրան հարցրին.

-Դե, հիմա ասա, ատո՞ւմ ես կայզերին։ Եվ նա բղավեց.

-Ոչ, ես ձեզ եմ ատում։

Երբ նրանք տեսան, որ Հերմանը, միևնույն է, կայզերին չի ատելու, բաց թողին։ Նրանք Հերմանի վրա ծիծաղում էին ու ծամածռվելով կապկում էին նրա լացը, նրա ետևից ըեկած հրում, հարվածում ու քացահարում էին։ Նրանք դա անում էին ամբողջ ճանապարհին, մինչև Հերմանենց տան աստիճանները, բայց նա չփորձեց փախչել։ Հերմանը գավիթի աստիճաններով բարձրանում էր, երբ մայրը տանից դուրս եկավ ու տեսավ նրան։ Մայրը նետվեց դեպի որդին ու օգնեց նրան տուն մտնել։ Նա ապշած էր ու տղաներին ոչ մի խոսք չասաց։ Տղաները, հայհոյելով ու ծիծաղելով, մի որոշ ժամանակ էլ կանգնեցին տան առջև, իսկ հետո հեռացան։

Այդ գիշեր, երբ անկողնում էինք, ես իմ եղբայր Գրիգորին հարցրի.

-Գրիգոր, դու ատո՞ւմ ես գերմանացիներին։ Եվ իմ եղբայր Գրիգորը հարցրեց.

-Ի՞նչ:

Ես մի անգամ էլ հարցրի.

-Դու գերմանացիներին ատո՞ւմ ես, Գրիգոր։

Միառժամանակ նա ոչինչ չասաց, բայց ես գիտեի, թե ինչ է մտածում:

-Ոչ, ես նրանց չեմ ատում,— ասաց նա։— Թե ինչն եմ ատում, չգիտեմ: Բայց մի բան ատում եմ` դրանց այսօրվա արածն եմ ատում։ Դա եմ ես ատում: Այ հենց դա է, որ ես ատում եմ:

Առաջադրանքներ

  • Տեքստից գտիր Հերմանի ընտանիքը բնութագրող հատվածները և դուրս գրիր։
    Սան Փաբլո փողոցում մի գերմանական ընտանիք էր ապրում։ Նրանք հիանալի մարդիկ էին` պարզ ու հասարակ։
  • Բնութագրիր Հերմանին՝ խոսքդ հիմնավորելով տեքստից դրուս գրված հատվածներով։
    Հերմանը մոտավորապես նույն տարիքին էր, ինչ Գրիգորը: Նա խաղաղ տղա էր, փոքր-ինչ ինքնամփոփ և խոսում էր քիչ օտարոտի արտասանությամբ, թեև բնիկ մեր հովտից էր։
  • Արդարացնո՞ւմ ես արդյոք Հերմանին ծեծող տղաների արարքը։ Խոսքդ հիմնավորիր։
    Ես չեմ արդարացնում տղաներին, քանի որ տղաները ծեծում էին խեղճ Հերմանին, իսկ Հերմանը ոչինչ չի արել։
  • Պատմվածքից դուրս գրիր
    1․ամենահուզիչ հատվածը
    Մայրը նետվեց դեպի որդին ու օգնեց նրան տուն մտնել։ Նա ապշած էր ու տղաներին ոչ մի խոսք չասաց։

    2․ ամենալարված հատվածը
    Ինչ-որ մեկը ոտք գցեց նրան ու նա ընկավ։ Ինչ-որ մեկը ցատկեց նրա վրա և մյուսները սկսեցին ծեծել ու քացահարել։

  • Դեղինով նշված հատվածից օգտվելով բացատրիր, թե ինչ վերաբերմունք ունեին պատմվածքի հերոսն ու նրա եղբայրը կատարվածին և դուրս գրիր ուրիշ հատվածներ, որտեղ երևում է նրանց վերաբերմունքը։

    Իմ եղբայր Գրիգորն հայերեն ասաց, թե հուսով է, որ նա տուն չի վերադառնա:

    Երբ նրանք տեսան, որ Հերմանը միևնույն է կայզերին չի ատելու, բաց թողին։ Նրանք Հերմանի վրա ծիծաղում էին ու ծամածռվելով կապկում էին նրա լացը, նրա ետևից ըեկած հրում, հարվածում ու քացահարում էին։ Նրանք դա անում էին ամբողջ ճանապարհին, մինչև Հերմանենց տան աստիճանները, բայց նա չփորձեց փախչել

    Գրիգորը չէր ուզում, որ Հերմանը տուն վերադառնա, որովհետև գիտեր, որ տղաները պատրաստվում են ծեծել Հերմանին։
  • բացի նրանից, որ պատերզամը պատճառ է դառնում, որ մարդիկ զոհվեն, ուրիշ ի՞նչ վատ բաներ են տեղի ունենում պատերազմների ժամանակ։

    Ուրիշ վատ բաներ կարող են լինել օրինակ, որ տները կարող են ընկնել, մարդկանց հայրենիքը վերցնեն, մարդիկ աղքատ ապրեն, ուտելիք չունենան և այլն։