Թեսթ 18


Ալբերտ Մորավիա

Երբ մտքերը սառչում են օդում

(1-ին մաս)

Պիտի որ իմանա՝ մեզանից միլիոնավոր տարիներ առաջ Բ և Եռում շատ ավելի ցուրտ էր, քան այս□ր: Ջերմաստիճանը միլիարդ աստիճան զրոյից ցածր էր, և ամեն ինչ սառչում էր, նույնիսկ՝ մտքերը: Բավական էր մեկը մտածեր. «Ցուրտ է, գրո՛ղը տանի» անմիջապես նրա  գլխավերևում սուր սառցե լուլաներով գրվում էր. . «ցուրտ է, գրո՛ղը տանի»:

Հենց այդ պատճառով էլ Բ և Եռում ոչ ոք չէր համարձակվում մտածել: Բոլորն էլ վախենում էին, որ ուրիշները կկարդան իրենց մտքերը:

Այսպես արջերը, պինգվինները, փոկերը, մարդիկ՝ բոլորը դադարել էին որևէ բան մտածել: Մի խոսքով, Բ և Եռը դարձել էր իսկական հիմարիկների մի աշխարհ:

Դարերից մի դար (երբ ժամանակը դարերով էին հաշվում), մի Ծով Ա. Ցուլ, անշարժ պառկած սառցակտորի վրա, կիսախուփ աչքերով վայելում էր ցուրտը:

Նրա գլխում ոչ մի միտք չկար, բացի մի կարճ «Բա~»-ից: Հենց այդ «Բա~»-ն էլ սառցե տառերով կա□ված էր նրա գլխավերևում: Թե ի~նչ էր ուզում ասել այդ «Բա~»-ով՝ պարզ չէ:

Հանկարծ ջրից դուրս ցցվեց  Օձ Ա. Ձուկն ու, պոչը խաղացնելով, կանչեց.

-Հե~յ, Ծով Ա. Ցուլ, լսիր, ինչ եմ ասում:

-Ասա՛, լսում եմ,- փնթփնթաց Ծով Ա. Ցուլը:

-Ես մի երկրում եղա, որ կոչվում էր Արևադարձ: Ա~յ թե շոգ էր այնտեղ: Եվ գիտե՞ս, այդ երկրում մտքերը չեն սառչում:

-Ի՞նչ ես ասում:

-Հավատա: Ա՛յ, օրինակ, մեկը քեզ է նայում ու մտածում. «Բայց ի~նչ հաստլիկ է այս Ծով Ա. Ցուլը, հա~…», իսկ դու դա չես էլ իմանում, որովհետև այնտեղ մտքերը չեն սառչում ու մնում են անտեսանելի:

-Այդ ո՞վ է ասում, որ ես հաստլիկ եմ,- նեղացած փնթփնթաց Ծով Ա. Ցուլը:

-Օրինակի համար եմ ասում: Լսի՛ր, արի գլուխներս առնենք-կորչենք Բ և Եռից: Թե իմանաս, ի~նչ հաճելի է, մտածիր՝ ի~նչ ուզում ես: Այդ Արևադարձում ես մի կո~ւշտ մտածեցի:

-Ի~նչ էիր մտածում:

-Տարբեր բաներ:

-Օրինակ:

-Ինչ ուզես: Օրինակ՝ մտածում էի, որ արևը կանաչ է: Կամ երկու ան□ամ երկու հավասար է հինգի:

-Հա, բայց արևը կանաչ չի: Իսկ երկու անգամ երկուսը հավասար է չորսի:

-Ճիշտ ես ասում: Բայց հրաշալին էլ հենց դա է, որ կարող ես մտածել՝ ինչ ուզես, ու ոչ ոք չի իմանա:

Օձ Ա. Ձուկն այնքան խոսեց ու համոզեց, որ Ծով Ա. Ցուլը համաձայնեց գնալ Արևադարձ կոչվող երկիրը:

Օձ Ա. Ձուկը լողաց առջևից, իսկ Ծով Ա. Ցուլը հետևեց նրան:

Լողացին, լողացին. ջերմաստիճանը միլիարդ աստիճան ցրտությունից փոխվեց միլիարդ աստիճան տաքության: Աստված իմ, ի~նչ շոգ էր: Ծովը եռում էր, ինչպես ջուրը կաթսայում:

Ծով Ա. Ցուլը դեռ ոչինչ չէր մտածում: Միլիոնավոր տարիներ նա չէր մտածել, հիմա էլ կարծես  քնած էր: Լողալիս մեկ-մեկ հարցնում էր.

– Օձ Ա. Ձուկ, դու արդեն մտածո՞ւմ ես:

-Իհարկե:

-Իսկ ի՞նչ ես մտածում:

-Հազար ու մի բան, և բոլորը քո մասին:

-Ի՞նչ ես մտածում իմ մասին:

-Է~, չեմ ասի ասեմ՝ կնեղանաս:

Ծով Ա. Ցուլը տխրեց: Բ և Եռում ոչ ոք ոչ մեկի մասին ոչինչ չէր մտածում: Աստված գիտի, թե Օձ Ա. Ձուկը հիմա իր մասին ինչեր է մտածում: Բամբասկոտ, բութ, երկերեսանի արարած: Հանկարծ Ծով Ա. Ցուլը նկատեց, որ ինքն էլ Օձ Ա. Ձկան մասին է վատ բաներ մտածում:

Այստեղ բոլորը միայն լավ բաներ են ասում. «Բարի գալուստ, ի~նչ գեղեցիկ ես, ի~նչ իմաստուն տեսք ունես, ի~նչ բե□եր են…»: Բայց Ծով Ա. Ցուլը համոզված էր, որ եթե Բ ևԵռում լինեին, օդում սացե տառերով գրված կլիներ.«Միայն դու էիր պակաս այստեղ, անճոռնի~, ա~յ քեզ մռութ, մի սրա բեղերին նայեք…»:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    բեղեր
    այսօր
    անգամ
    կախված
  • Տեքստից դո՛ւրս գրիր տրված բառերի  հականիշները:

    ա/ցուրտ             ——————շոգ——————

բ/սոված              ———կուշտ—————————

գ/ուրախանալ    ————տխրել————————
դ/տաքանալ     ————սառչել——————

  • Կազմի՛ր երկու նախադասություն, որ ոսկի բառը մեկում գործածված լինի ուղիղ, մեկում՝ փոխաբերական իմաստով:

    Ես ունեմ ոսկե ձեռքեր։ Իմ մայրիկը ունի ոսկե սիրտ։

    Գտի՛ր գլխավերև բառի բաղադրիչները և դրանցից յուրաքանչյուրով նոր բառ կազմի՛ր:
    գլուխ
    վերև
    գլխարկ
    վերելակ
  • Բացատրի՛ր գլուխ գովել դարձվածքի իմաստը:
    Պարծենալ ինքն իրեն գովել
  • Տեքստից դո՛ւրս գրիր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով տեսակը (պարզ, բարդ, ածանցավոր):
    ա/արևադարձ – բարդ
    բ/երկիր – ածանցավոր
    գ/սառցակտոր – բարդ
    դ/սուր – պարզ

    Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց գրված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված:
    ա/պինգվին – գոյական
    բ/սառչել-բայ
    գ/հաճելի-ածական
    դ/Ծով Ա.Ցուլ-բայ
  • Տեքսից դո՛ւրս գրիր մեկ նախադասություն, որում կա մեկ ենթակա և մեկ ստորոգյալ:

Ցուլը համոզված էր, որ եթե Բ ևԵռում լինեին, օդում սառցե տառերով գրված կլիներ

Լրացրո՛ւ հետևյալ ասացվածքները:
ա/Գյուղ կանգնի—գերանը կկտրի————————————
բ/Անունը կա——ամանումը չկա—————————————

Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
Առանց ձեռքի,
Առանց ոտքի
Դռներ է բացում:
                                  ————քամի————————

Ինչո՞ւ էին ԲևԵռի ապրողները վախենում մտածել:
——Որովհետև մտքերը սառչում էին։——————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

  1. Ի՞նչն էր հրաշալի Արևադարձում:
    ———Այնտեղ մտքերը չէին սառչում։————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
  2. Ի՞նչ էր մտածում ՕձԱ.Ձուկը ԾովԱ.Ցուլի մասին:

—ՕձԱ․Ձուկը մտածում էր ԾովԱ․Ցուլի մասի, որ նա բամբասկոտ, բութ, երկերեսանի արարած է։————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

  1. Դու՞ր եկավ քեզ պատմվածքի ավարտը: Ինչո՞ւ:
    Ինձ շատ դուր եկավ քանի, որ բևեռում ամեն ինչ ավելի անկեղծ է։—————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
  2. Ո՞ր երկրում կուզեիր ապրել, ԲևԵռում, թե՞ Արևադարձում, ինչո՞ւ:
    ——Ես ուզում եմ ապրել արևադրձում ,քանի որ այնտեղ ավելի հեշտ է ապրել։——————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Թեսթ 9

  Դավթի կյանքը գրեթե հրաշալի էր. նա իրենց բակում շատ ընկերներ ուներ, որոնց հետ ամեն օր,  դասերից հետո, գնում էր գնդակ խաղալու: Միայն թե Դավիթը մի մեծ խն□իր ուներ. դա նրա փոքր քույրն էր` Լիլին: Լիլին ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, որ Դավթին ու նրա ընկերներին բոլորովին դուր չի գալիս, որ ինքը միշտ նրանց հետ (լինել): Հենց տղաները դուրս էին գալիս բակ, Լիլին իր փոքրիկ ոտիկներով վազում էր նրանց մոտ և ուրախ-ուրախ ցատկոտելով` ասում.

  – Ես եկա˜…

  Բոլորը հոգոց էին հանում: Իրականում աղջիկը առանձնապես նեղություն չէր տալիս նրանց. շատախոս չէր, չէր նվնվում, չէր խառնվում նրանց խաղերին: Ճիշտն ասած, շատ բան չէր էլ կարող անել: Այնքան փոքրիկ էր, որ ո´չ կարող էր գնդակ խաղալ, ո´չ ծառերը մագլցել. միայն իր սև աչիկներով լուրջ նայում էր տղաներին, և ուր նրանք գնում էին, ինքն էլ նրանց հետևից գնում էր:

  Դավիթը փոր□ում էր մորը համոզել որ Լիլիին թույլ չտա իրենց հետևից գալ:

  – Ինչո՞ւ պիտի իմ քույրը միշտ մեզ հետ լինի,- հարցնում էր նա,- ինչո՞ւ Արմենի քույրը չի գալիս, Հակոբի քույրը չի գալիս:

  Մայրը ծիծաղում էր.

  – Արմենի քույրը ըն□ամենը վեց ամսական է, Հակոբը ընդհանրապես քույր չունի… Քո բա□տն այդ հարցում չի բերել:

  Մի օր Դավիթը ուզում էր տղաների հետ գնդակ խաղալ: Սկզբում նրանք մի ծանր գնդակ ունեին: Բայց մի անգամ այդ գնդակը Սարգիս քեռու պատուհանը կոտրեց: Ի˜նչ պատմության մեջ ընկան: Գնդակն էլ այլևս հետ (չստանալ): Հիմա արդեն թեթև գնդակով էին խաղում: Այդ օրը տղաները դեռ նոր էին դուրս եկել, երբ Լիլին սովորականի պես վազեց նրանց մոտ ու ասաց.

  – Ես եկա˜…

  Տղաները, ինչպես միշտ, ձևացրին, թե նրան չեն նկատում: Նրանք սկսեցին խաղալ: Տղաներից մեկը այնպես ուժգին հարվածեց գնդակին, որ այն այս անգամ էլ (ընկնել) Սարգիս քեռու բակը: Նրանք վազելով մոտեցան ցանկապատին և տեսան գնդակը խոտերի մեջ` այնքան հեռու, որ ձեռք չէր հասնի: Հակոբը փորձեց անցնել ցանկապատի ճաղերի արանքով, բայց չկարողացավ:

  – Ես չեմ կարող անցնել,- հուսահատ ասաց նա,- ցանկապատը շատ խիտ է: Եվ մեզանից ոչ մեկը չի կարող:

  Իրավիճակն անելանելի էր բոլորից շատ Դավիթն էր տխրել:

  – Այս ամենը Լիլիի պատճառով եղավ,- ասաց նա,- Տիգրանը այդքան ուժեղ խփեց գնդակին, որովհետև Լիլիի վրա էր բարկացել:

  – Մի նայե´ք Լիլիին, տեսեք, թե նա ինչ փոքրիկ է,- ասաց Արմենը, – Լիլի´, այստե´ղ արի:

  Լիլին վազելով եկավ.

  – Ես եկա˜…

  Հեշտությամբ մտնելով ճաղերի արանքից` Լիլին դուրս բերեց գնդակը ու հանձնեց հիացած տղաներին: Դավիթը հպարտությամբ նայում էր նրան, հետո ասաց.

  – Ես քեզ գնդակ խաղալ (սովորեցնել):

     1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
խնդիր
փորձում
ընդամենը
բախտն

2.Ի՞նչ է նշանակում մագլցել  բառը:

  ա/արագ վազել

  բ/ծառեր տնկել

  գ/ճյուղերը կոտրել

  դ/բռնելով բարձրանալ

       3.Դուրս  գրիր  տեքստում  ընդգծված  բառերը ̀  դիմացը  գրելով  դրանց  հոմանիշները
  բարկացել
ցատկոտելով
հրաշալի

       4.Տրված  բառերից  որի՞  դիմաց  է սխալ  նշված  նրա  տեսակը.

         ա/ պատմություն  –  ածանցավոր

          բ/ շատախոս – բարդ

          գ/ սովորական –  ածանցավոր

          դ/ փոքրիկ – պարզ

       6.Տեքստից  դուրս  գրիր եզակի  թվով  գործածված  չորս  գոյական:
Պատուհան, գնդակ, ցանկապատ, փոքրիկ

7. Տեքստից  դու´րս գրիր փակագծերի  մեջ դրված բայերը նախադասություններով և  բայերը համապատասխանեցրու´ տեքստին.
Ընկավ, լինումկսովորեցնեմ, չստացան

8.Ո՞րն է տրված նախադասության ենթական.

          Բայց մի անգամ այդ գնդակը Սարգիս քեռու պատուհանը կոտրեց:

ա/գնդակը

բ/Սարգիս

գ/քեռու

դ/պատուհանը

       9.Վերականգնի´ր «քանդված» առած-ասացվածքները:

Գիտունի հետ քար քաշիր,               սուտը աշխարհը կքանդի

Լեզուն չլիներ,                                      խրատն ինչ կանի չարին

Անձրևն ինչ կանի քարին,                  ագռավները աչքերը կհանեին

Մինչև ճիշտը գա,                                 անգետի հետ փլավ մի կեր

10.Տեքստում ընդգծված նախադասության մեջ դի՛ր բաց թողած կետադրական նշանը:
 Դավիթը փորձում էր մորը համոզե, որ Լիլիին թույլ չտա իրենց հետևից գալ:

 11.Տեքստում Լիլիին նկարագրող արտահայտությունները գտի՛ր:
Լիլին շատախոս չէր, չէր նվնվում, չէր խառնվում նրանց խաղերին:

 12.Ո՞րն էր Դավթի հիմնական խնդիրը.

ա/հարևանը գնդակը հետ չէր տալիս:

բ/քույրն ամեն տեղ ուզում էր նրա հետ գնալ:

գ/ընկերը կորցրել էր Դավթի միակ գնդակը:

դ/մայրը բարկանում էր, երբ ինքը քրոջ հետ կոպիտ էր վարվում:

        13. Ուշադի՛ր կարդա տեքստի երկխոսությունները և պատասխանի՛ր տրված հարցերին.

            ա.Ի՞նչ է պատասխանում մայրը տղայի հարցին.

  1. Նրա ընկերներից ոչ մեկը քույր չունի:
  2. Ընկերների մայրերը աղջիկներին թույլ չեն տալիս բակ դուրս գալ:
  3. Նրանցից մեկը քույր չունի, իսկ մյուսինը դեռ շատ փոքր է:
  4. Լիլին իրենց բոլորովին չի խանգարում, չի նվնվում:

            բ.  Ըստ Դավթի՝ ինչո՞վ էր մեղավոր Լիլին, որ գնդակը հարևանի բակն էր ընկել:

                 Տեքստից   ճիշտ պատասխանը դու՛րս գրիր:
Տիգրանը այդքան ուժեղ խփեց գնդակին, որովհետ

և Լիլիի վրա էր բարկացել:

             14.Ինչո՞վ օգնեց փոքրիկ աղջիկը տղաներին:
Աղջիկը օգնեց հանել գնդակը

            15. Ինչի՞ց ես  իմանում, որ եղբոր վերաբերմունքը Լիլիի  նկատմամբ փոխվեց:
Դավիթը ասաց, որ կսովորեցնի Լիլիին գնդակ խաղալ։

Թեսթ 8

    Լինում է, չի լինում ̀ մի  կամակոր  թագավոր  է  լինում:Մի  օր  նա  կանչում է  իր  երկրի  բոլոր   դերցակներին  և  հրամայում, թե  ինձ  համար  մի  այնպիսի  վերմակ  կարեք, որ  հասակիս  համեմատ  լինի ̀ ոչ  երկար, ոչ  կարճ:Ոչ մի   դերձակ  չի  կարողանում  թագավորի  հրամանը  կատարել, բոլորի  գլուխներն  էլ  կտրել  է  տալիս:

   Օրերից  մի  օր  թագավորի  մոտ  մի  դերձակ  է  գալիս:

– Թագավորն  ապրած  կենա, -ասում  է  նա, –  ես  քո  ուզած  վերմակը  կկարեմ:Ոչ  երկար  կլինի, ոչ կարճ:

 – Լավ, – ասում է թագավորը, – բայց  տես,  եթե  մի  փոքր  երկար  եղավ  կամ  կարճ, իմացած  լինես ̀ գլուխդ  կտրելու  եմ:

 -Համաձայն   եմ, թագավորն  ապրած  կենա, թե  չկարողացա ̀  գլուխս  կտրի:

  Դերձակը  գնում  է  մի  վերմակ  կարում,  դիտմամբ  էլ  մի  քիչ  կարճ  է  անում:Տանում  է,  դնում     թագավորի  առաջ:Փեշի  տակ  էլ  թաքուն  մի  ճիպոտ  է  պահած  լինում:

  -Թագավորն  ապրած  կենա, – ասում է  դերձակը ̀  գլուխ  տալով, – քո  ուզած  վերմակը  կարել  եմ:Տես ̀  կհավանե՞ս:

  -Տեսնենք  հասակիս  հարմա՞ր  է, թե՞  ավել- պակաս, –  ասում  է  թագավորն  ու  պառկում  թախտին, վերմակը  քաշում  վրան:Վերմակը  հազիվ  ծնկներին  է  հասնում, ոտքերը  բաց  են  մնում:

  Դերձակն  իսկույն  փեշի  տակից  հանում  է ճիպոտը  և  խփում  թագավորի  ոտքերին:

  -Թագավորն  ապրած  կենա, – ասում է դերձակը, – ամեն  մարդ  իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի:

   Թագավորն  ամիջապես  ոտքերն  իրեն է  քաշում,  թաքցնում  վերմակի  տակ:

   Կամակոր  թագավորն  այլևս  ոչինչ  չի  կարողանում  ասել:Նույնիսկ  մեծ –մեծ   նվերներ  է տալիս  ու  ճանապարհ  դնում  հնագետ  դերձակին:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

թախտին
կարճ 
դերցակներին
մարդ

2.Ի՞նչ  է  նշանակում  դերձակ  բառը.
դարձակը նշանակում է կարուձև անող արհեստավոր:

3.Ո՞ր   դարձվածքի   իմաստն  է  սխալ  բացատրված.

    ա/ գլուխը  դատարկ   –  հիմար, անխելք, տգետ

     բ/ թև առնել  –  ոգևորվել, ոգեշնչվել

     գ/ կողը  հաստ – համառ, կամակոր, ինքնասածի

     դ/ ձեռք մեկնել –  ձեռքով անել, հեռանալ

4.Տրված  բառերից  ո՞րն  է  ածանցավոր.

      ա/ օրերից

      բ/  գլուխ                            

      գ/ թագավոր

       դ/ ոչինչ

5.Ի՞նչ հարցերի են պատասխանում տեքստում նշված բառերը, օրինակ՝ որսորդ- ո՞վ։
Թագավորն – ով
ամիջապես – ինչպես
ոտքերն – ինչերը
իրեն – ում
քաշում – ինչ անում
թաքցնում – ինչ անում
վերմակի – ինչի տակ
տակ – ինչի տակ
ճիպոտը – ինչը
դերձակը – ով
երկար – ինպիսի
երկիր – ինչ

6.Տեքստից  դու՛րս  գրիր  մեկական  պատմողական  և  հարցական   նախադասություն:
պատմողական
– Թագավորն  ապրած  կենա, -ասում  է  նա, –  ես  քո  ուզած  վերմակը  կկարեմ:Ոչ  երկար  կլինի, ոչ կարճ:


հարցական
  -Տեսնենք  հասակիս  հարմա՞ր  է, թե՞  ավել- պակաս, –  ասում  է  թագավորն  ու  պառկում  թախտին, վերմակը  քաշում  վրան:Վերմակը  հազիվ  ծնկներին  է  հասնում, ոտքերը  բաց  են  մնում:

7․Կետադրի՛ր  հետևյալ  նախադասությունը.

    Դերձակը  հասկացավ, որ  թագավորը  հիմար է:

8.Օգտագործելով  տրված  բառերը ̀ լրացրու՛  առած-ասացվածքները.

    ա/ Ծաղիկը   ______ծաղիկին_____  նայելով  է  բացվում:

     բ/Թթու  է, թան  չի,  ամեն ____մարդու_________ բան չի:

     գ/Մեջք –մեջքի  որ  տանք, _____սարեր_______ շուռ  կտանք:

      դ/Արջից  վախեցողը  անտառ  ___չի գնա________:

   / սարեր,չի  գնա, մարդու, ծաղկին/

9.Ի՞նչն  է  ստիպում  թագավորին  նման հրաման  արձակել:
Եթե վերմակը կարճ լիներ մահճակալի հրեշը կուտեր նրա ոտքերը, իսկ եթե փագած լին էին ոտքերը հրեշը չեր ուտի նրա վոթքերը։

10.Ի՞նչ  հնարամտության  է  դիմում  դերձակը:
Դերձակը մեզ հնարամտություն է տալի կարել շորեր վերմակներ բարձեր

11.Ժողովրդական  ո՞ր  ասացվածքն  է  օգտագործված  տեքստում:
Ամեն մարդ իր վերմակի համեմատ պիտի ոտքը մեկնի:

12.Ուրիշ ո՞ր հեքիաթի  հերոսին  ես  նմանեցնում  թագավորին:
Ինձ հիշեցնում է այս հեքիթը <<Չախ – Խախ թագավորը>>

13.Կամակոր  թագավորին  պատժելու  մի  հնարք  էլ  մտածիր  դու:
Ես կաս էի թագավորին, որ իմ համար էլ վերմակ կարի։

14.Ի՞նչպես  ինքդ  կվերնագրեիր  տեքստը:
<<Կարճ վերմակը և թագավորը>>

Թեսթ 7

էքզյուպերի

Փոքրիկ իշխանը (հատված)

Ես շատ ուշ հասկացա, թե նա որտեղից էր եկել: Փոքրիկ իշխանն անընդհատ հարցեր էր տալիս, իսկ իմ հարցերը կարծես չէր լսում: Ինձ համար ամեն ինչ հետզհետե պարզ դար□ավ պատահական և հենց այնպես ասված նրա խոսքերից: Այսպես, երբ փոքրիկ իշխանն առաջին անգամ (տեսնել) իմ ինքնաթիռը, հարցրեց ինձ.

– Սա ի՞նչ առարկա է:

– Սա առարկա չէ: Սա թռչում է: Սա ինքնաթիռ է: Իմ ինքնաթիռը:

 Եվ ես հպարտ-հպարտ հասկացրի նրան, որ թռչել գիտեմ:

– Ո՞նց թե,- բացականչեց նա,- դու երկնքի՞ց ես իջել:

– Այո՛,- համեստորեն պատասխանեցի ես:

– Ի՜նչ ես ասում, շատ հետաքրքիր է…

Եվ փոքրիկ իշխանն այնքա՜ն գեղեցիկ, այնքան զրնգուն ծիծաղեց, որ տրամադրությունս լրիվ փչացավ: Ես չեմ սիրում երբ իմ ձախորդություններին անլուրջ են վերաբերվում: Հետո նա ավելացրեց.

 – Ուրեմն դու էլ ես երկնքից իջել: Իսկ ո՞ր մոլորակից ես եկել:

 Ինձ թվաց, թե ես կռահեցի նրա խոր□րդավոր հայտնության գա□տնիքը և, առանց այլևայլության, հարցրի.

 – Ուրեմն դու այլ մոլորակի՞ց ես եկել:

Բայց նա չպատասխանեց: Նա գլուխը մեղմորեն օրորում էր՝ հայացքը չկտրելով իմ ինքնաթիռից.

 – Հնարավոր չէ. դու սրանով չէիր կարող շատ հեռվից գալ…

Նա (ընկնել) երազանքների գիրկը, և դա երկար տևեց: Այնուհետև, գրպանից հանելով իմ նկարած գառնուկը, սկսեց խորասուզված հիանալ իր գանձով:

Չեք կարող պատկերացնել, թե որքան ինձ հետաքրքրեց «այլ մոլորակների» մասին նրա կիսախոստովանությունը: Եվ ես փոր□եցի որքան հնարավոր է շատ բան իմանալ:

– Որտեղի՞ց ես եկել, սիրելի՛ մանչուկ: Որտե՞ղ է քո տունը: Ո՞ւր ես ուզում տանել իմ գառնուկին: Երկար ու լուռ մտորելուց հետո նա պատասխանեց.

 – Լավ արեցիր, որ ինձ արկղ տվիր. գիշերներն իմ գառնուկը հենց նրա մեջ էլ կքնի:

– Դե իհարկե՛: Եվ եթե դեմ չես, քեզ կտամ նաև մի պարան, որպեսզի ցերեկվա ժամերին նրան (կապել): Ցից էլ կտամ:

– Նրան կապե՞մ… Դու էլ հո չասի՜ր:

 – Ախր, եթե չկապես, գառնուկը  կարող է գնալ՝ ուր խելքին փչի, ու մի տեղ կկորչի…

Եվ իմ բարեկամը նորից զրնգուն ծիծաղեց.

– Բայց ո՞ւր կարող է գնալ:

– Ուր խելքին փչի: Կգնա ուղիղ, մինչև…

Փոքրիկ իշխանը լուրջ տեսքով ընդհատեց ինձ.

– Ոչինչ, թող գնա, իմ տունը շա՜տ փոքր է:

Նա կարծես մի քիչ (տխրել), հետո շարունակեց.

– Եթե անընդհատ ուղիղ գնաս, շատ հեռու չես գնա…

1․ Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
դար□ավ – դարձավ
խոր□րդավոր – խորհրդավոր
փոր□եցի – փորցեցի
գա□տնիքը –
գախտնիքը

2. Ի՞նչ է նշանակում անընդհատ բառը.

       ա/ չընդհատվող   

       բ/ ընդհանուր

      գ/ընդհանրապես

      դ/ հատ-հատ

3. Դու՛րս գրիր թավ և ընդգծված բառերի հականիշները.

ուղիղ – ծուռ
երկար – կարճ
գեղեցիկ – տգեղ
պարզ – պղտոր

4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը:

      ա/ մեղմորեն – ածանցավոր

       բ/ ինքնաթիռ – բարդ

      գ/ մանչուկ – ածանցավոր

      դ/ տուն – ածանցավոր:

5. Տրված բառերը դարձրո՛ւ հոգնակի.

      ա/ հարց – հացեր

      բ/ նկար – նկարաներ

       գ/ գառ – գառներ

       դ/ մոլորակ – մոլորակներ

6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է:

    Ո՞րն  է  սխալ.

     ա/երկար – ածական

     բ/ մոլորակ – գոյական

      գ/ ինքնաթիռ – գոյական

      դ/ փոքրիկ – գոյական

7. Դու՛րս  գրիր այն նախադասությունները, որոնցում առկա են փակագծերում  առնված   բայերը  և   դի՛ր անհրաժեշտ ձևով (համապատասխանե-ցրո՛ւ տեքստին):

(տեսնել) – տեսնում
(կապել) – կապ են
(տխրել) – տխրել էր
(ընկնել) – ընկել էր

8. Տրված նախադասության մեջ գտի՛ր ենթական և ստորոգյալը:

    Նա գլուխը մեղմորեն օրորում էր:
     ենթակա        ______ գլուխը ___________

     ստորոգյալ   _____ օրորում էր:________

10. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան: Լրացրո՛ւ :

չեմ սիրում, երբ իմ ձախորդություններին անլուրջ են վերաբերվում:

11. Դուրս գրիր փոքրիկ իշխանի ծիծաղը բնութագրող բառերը:
    
Եվ փոքրիկ իշխանն այնքա՜ն գեղեցիկ, այնքան զրնգուն ծիծաղեց, որ տրամադրությունս լրիվ փչացավ: Ես չեմ սիրում երբ իմ ձախորդություններին անլուրջ են վերաբերվում: Հետո նա ավելացրեց.

12. Ինչո՞ւ հեղինակի տրամադրությունը փչացավ.

      ա/ ինքնաթիռը գեղեցիկ չէր նկարել

      բ/նա չէր սիրում, որ իր ձախորդություններին անլուրջ էին վերաբերվում

      գ/ փոքրիկ իշխանը իր նկարած ինքնաթիռը չէր հավանել

       դ/փոքրիկ իշխանը չհրավիրեց իր մոլորակ

13. Փոքրիկ իշխանը ի՞նչ հարցրեց, երբ առաջին անգամ տեսավ ինքնաթիռը.

– Սա ի՞նչ առարկա է:

– Սա առարկա չէ: Սա թռչում է: Սա ինքնաթիռ է: Իմ ինքնաթիռը:

14. Հեղինակի կարծիքով ̀  ո՞ւր կարող էր գնալ գառնուկը.

Կարող է գնալ՝ ուր խելքին փչի։

15. Բացատրի՛ր «Ուղիղ գնաս, շատ հեռու չես գնա» միտքը:

Ուզում է ասել, որ միշտ չէ, որ հարթ չանապարհները տանում են լավ տեղ, պետք է հաղթահարել նաև դժվարությունն էր։

Թեսթ 6

Փոքրիկ իշխանը (հատված)

Մեծահասակները թվեր շատ են սիրում: Երբ նրանց պատմում ես, որ դու նոր բարեկամ ես ձեռք բերել, նրանք երբեք չեն հարցնում ամենագլխավորի մասին: Երբեք նրանք չեն ասի. «Իսկ ինչպիսի՞ ձայն ունի նա: Ինչպիսի՞ խաղեր է սիրում խաղալ: Թիթեռներ բռնո՞ւմ է, թե՞ոչ»: Նրանք հարցնում են. «Քանի՞տարեկան է նա: Քանի՞ եղ□այր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը»: Եվ դրանից հետո երևակայում են, թե ճանաչեցին մարդուն: Երբ մեծահասակներին ասում ես՝ «Ես տեսա վարդագույն աղյուսից մի տուն, որի պատուհանին խորդենի կար, իսկ կտուրին՝ աղավնիներ», նրանք երբեք չեն պատկերացնում այդ տունը: Նրանց պետք է ասել. «Ես տեսա մի տուն, որ արժե հար□ուր հազար ֆրանկ»: Եվ միայն այդ ժամանակ նրանք կբացականչեն. «Ինչպիսի՜ գեղեցկություն»: Ճիշտ այդպես, եթե նրանց ասես. «Ահա ձեզ ապացույցներ, որ, իրոք, Փոքրիկ իշխանը եղել է, որ նա շատ, շատ լավն էր, ծիծաղում էր և շատ էր ուզում գառնուկ ունենալ. իսկ ով ուզում է գառնուկ ունենալ, նա անպայման գոյություն է ունեցել»: Եթե այսպես ասես, նրանք միայն ուսերը կթոթվեն ու ձեզ կնայեն այնպես, ինչպես կնայեին մի անգետ մանկիկի: Բայց եթե նրանց ասես՝ «Նա թռել եկել էր մի մոլորակից, որը կոչվում է № 612», դա նրանց կհամոզի, և նրանք քեզ այլևս չեն ձանձրացնի հարցերով: Ի՜նչ կարող ես անել, այդպես են մեծահասակները: Չարժե նրանցից նեղանալ: Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն:

 Բայց մենք (հասկանալ), թե ինչ բան է կյանքը, և ինչ խոսք, ծիծաղում ենք համարների ու թվերի վրա: Ես այս պատմվա□քը սիրով մի կախարդական հեք□աթի նման կպատմեի: Ես կուզեի սկսել այսպես. «Կար-չկար մի գեղեցիկ իշխան կար: Նա ապրում էր մի մոլորակի վրա, որը իրենից մի քիչ էր մեծ, և նա սրտակից բարեկամ չուներ…»: Նրանք, ովքեր (ճանաչել) կյանքը, կզգային, որ սա զուտ ճշմարտություն է: Ես ամենևին էլ չեմ ուզում որ իմ գիրքը կարդան միայն զվարճության համար: Իմ սիրտը ցավից ճմլվում է, երբ ես (հիշել) իմ փոքրիկ բարեկամին, և ինձ համար հեշտ չէ նրա մասին պատմելը: Արդեն վեց տարի է անցել այն օրից, ինչ նա և իր գառնուկը հեռացել են ինձանից: Ես նրա մասին ուզում եմ պատմել, որպեսզի չմոռանամ նրան: Շատ տխուր բան է, երբ բարեկամներին մոռանում են: Բոլորը չէ, որ բարեկամ ունեն: Եվ ես (վախենալ), թե կդառնամ մեծահասակների նման, իսկ նրանք թվերից բացի ոչնչով չեն հետաքրքրվում:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    հեք□աթի – հեքիաթի
    պատմվա□քը – պատմվածքը
    հար□ուր – հարյուր
    եղ□այր – եղբայր

2. Ի՞նչ է նշանակում  երևակայել բառը.

       ա/ պատկերացնել
       բ/ շինել
       գ/ պատրաստել
        դ/ կառուցել

 3. Գրի՛ր տրված  բառերի հոմանիշները.

       ա/ գեղեցիկ – սիրուն         
       բ/ շատ – լիքը              
       գ/կախարդական –  մոգական
 դ/ մեծ – հսկա 
          
4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

      ա/ սիրտ – պարզ

       բ/ բարեկամ – բարդ

      գ/ գեղեցկություն – պարզ

       դ/ անգետ – ածանցավոր

5. Տեքստում հանդիպող հետևյալ բառերից ո՞րն է գործածված եզակի թվով.

      ա/ խաղեր

       բ/ պատուհաններ

       գ/ թվեր

       դ/ իշխան

6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.

      ա/ գեղեցիկ – ածական

      բ/ տխուր – գոյական

      գ/ գառնուկ – գոյական

      դ/ մոլորակ – գոյական

 7. Փակագծերում  նշված բայերը համապատասխանեցրո՛ւ տեքստին:
(վախենալ) – վախենում եմ
(հիշել) հիշում եմ
(ճանաչել) – ճանաչում են
(հասկանալ) – հասկանում ենք


8. Տրված նախադասության մեջ գտի՛ր ենթական և ստորոգյալը:

     Իշխանիկը ապրում էր մի փոքրիկ մոլորակի վրա:
      ենթակա   _____ Իշխանիկը ___________

      ստորոգյալ   ____ ապրում էր __________

9. Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն:

Պատմողական
Մեծահասակները թվեր շատ են սիրում: Երբ նրանց պատմում ես, որ դու նոր բարեկամ ես ձեռք բերել, նրանք երբեք չեն հարցնում ամենագլխավորի մասին:

Հարցական

Իսկ ինչպիսի՞ ձայն ունի նա: Ինչպիսի՞ խաղեր է սիրում խաղալ: Թիթեռներ բռնո՞ւմ է, թե՞ոչ»: Նրանք հարցնում են. «Քանի՞տարեկան է նա: Քանի՞ եղբայր ունի:

10. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան: Լրացրու՛:

ամենևին էլ չեմ ուզում, որ իմ գիրքը կարդան միայն զվարճության համար:

11. Ի՞նչ են շատ սիրում մեծահասակները:

Մեծահասակները թվեր շատ են սիրում:

12. Ի՞նչ էին հարցնում մեծահասակները նոր բարեկամի մասին:

Իսկ ինչպիսի՞ ձայն ունի նա: Ինչպիսի՞ խաղեր է սիրում խաղալ: Թիթեռներ բռնո՞ւմ է, թե՞ոչ»: Նրանք հարցնում են. «Քանի՞տարեկան է նա: Քանի՞ եղ□այր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը»:

13. Ինչո՞ւ Փոքրիկ իշխանի մասին պատմելը հեշտ չէր.

       ա/ հեղինակը մանրամասները չէր հիշում

        բ/արդեն վեց տարի էր անցել, ինչ նա և գառնուկը հեռացել էին

       գ/ բարեկամներին շուտ էին մոռանում

       դ/հեղինակի սիրտը ճմլվում էր

14. Ինչո՞ւ էր հեղինակը վախենում մեծահասակների նման դառնալուց.

      ա/ ճիշտ հարցեր էին տալիս

       բ/ ծիծաղում էին համարների և թվերի վրա

      գ/մեծահասակները թվերից բացի ոչնչով չէին հետաքրքրվում

      15. դ/ մեծահասակները շատ բարեկամներ ունեին 15. Դու՛րս գրիր  այն հատվածը, որտեղ գրված է, որ երեխաները պետք է հասկանան  և  ներեն մեծերին:

Ահա ձեզ ապացույցներ, որ, իրոք, Փոքրիկ իշխանը եղել է, որ նա շատ, շատ լավն էր, ծիծաղում էր և շատ էր ուզում գառնուկ ունենալ. իսկ ով ուզում է գառնուկ ունենալ, նա անպայման գոյություն է ունեցել»: Եթե այսպես ասես, նրանք միայն ուսերը կթոթվեն ու ձեզ կնայեն այնպես, ինչպես կնայեին մի անգետ մանկիկի: Բայց եթե նրանց ասես՝ «Նա թռել եկել էր մի մոլորակից, որը կոչվում է № 612», դա նրանց կհամոզի, և նրանք քեզ այլևս չեն ձանձրացնի հարցերով: Ի՜նչ կարող ես անել, այդպես են մեծահասակները: Չարժե նրանցից նեղանալ: Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն:

Թեսթ 5

Պատմում է ինքը՝ Չարլի Չապլինը

Ես ծնվել եմ 1889-ի ապրիլի 16-ին, երեկոյան ժամը 8-ին, Ուոլվորթի շրջանում, Իսթ-լեյն փողոցում: Ես լրագիր եմ վաճառել, խաղալիքներ սոսնձել, աշխատել եմ տպարանում, ապակի փչողի արվեստանոցում, բայց գիտեի, որ դրանք ժամանակավոր են, ի վերջո, դերասան եմ դառնալու:

 … Հինգ տարեկան հասակում իմ առաջին ելույթի համար ես պարտական եմ մորս… Նա ինձ մենակ չէր թողնում վարձով բնակարանում և սովորաբար հետը (տանել)  թատրոն: Հիշում եմ, թե ինչպես կանգնած էի բեմի հետևում, երբ հանկարծ մորս ձայնը խզվեց: Հանդիսականներն սկսեցին ծիծաղել, բղավել. ես չէի հասկանում, թե ինչ է կատարվում: Իսկ աղմուկը գնալով մեծանում էր, և մայրիկս ստիպված եղավ բեմից հեռանալ: Նա սաստիկ հուզված էր, վիճում էր տն□րենի հետ: Հանկարծ տնօրենն ասաց, թե կարելի է նրա փոխարեն ինձ թողնել բեմ, և ձեռքիցս բռնած՝ ինձ բեմ տարավ ու (թողնել )այնտեղ մենակ:

 Ահա բեմեզրի  լապտերների վառ լույսի տակ նվագախմբի նվագակցությամբ  ես սկսեցի եր□ել այն ժամանակ շատ տարածված փողոցային մի երգ: Չէի հասցրել երգի կեսն էլ երգել, երբ բեմի վրա անձրևի պես սկսեցին տեղալ մանր դրամներ: Ես ընդհատեցի երգը և (հայտարարել), որ նախ կհավաքեմ փողը, ապա կերգեմ: Իմ ռեպլիկն առաջ բերեց քրքիջ: Տնօրենը բեմ եկավ՝ թաշկինակը ձեռքին, և օգնեց ինձ՝դրամները հավաքելու: Ես վախեցա որ նա դրանք իրեն է պահելու: Հանդիսականները նկատեցին իմ երկյուղը, և դահլիճում քրքիջը սաստկացավ: Համոզվելով, որ նա փողը հանձնեց մորս, ես նոր միայն վերադար□ա բեմ և ավարտեցի երգը: Երբ մայրս բեմ եկավ ինձ տանելու, նրան դիմավորեցին որոտընդոստ ծափահարություններով: Այդպիսին էր իմ առա□ին, իսկ մորս՝ վերջին ելույթը: «Նոր դռնապանը» ֆիլմում կա մի դրվագ, ուր տնօրենն ինձ դուրս է անում աշխատանքից: Պաղատագին խնդրելով խղճալ ինձ՝ ես սկսեցի ձեռքի շարժումներով ցույց տալ, որ շատ երեխաներ ունեմ՝ մեկը մեկից փոքր: Ես խաղում էի խեղկատակային հուսալքման այդ տեսարանը, իսկ մեր տարեց  դերասանուհին, մի կողմ կանգնած, նայում էր մեզ: Պատահաբար նայեցի նրա կողմը, և, ի զարմանս ինձ, նրա աչքերում արցունք տեսա:

– Ես գիտեմ, որ դա պետք է ծիծաղ առաջ բերի,- ասաց նա,- բայց նայում եմ ձեզ և (արտասվել) ահա: Նա հաստատեց այն, ինչ ես արդեն վաղուց էի զգում. ես օժտված էի ոչ միայն ծիծաղ, այլև արցունքներ առաջ բերելու ունակությամբ:

1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը։
երգել
առաջին
վերադարձա
տնօրենի

 2. Ի՞նչ է նշանակում պաղատագին բառը.

 ա/ ստիպված
 բ/բարձրաձայն
 գ/ թախանձագին
 դ/ սառնասրտորեն

3. Գրի՛ր տրված  բառերի հոմանիշները.
ա/ մենակ-միայնակ       

բ/  սաստիկ-ուժեղ   

գ/ նոր – թազա

դ/ փոքր- պուճուր 

 4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ բնակարան – պարզ
բ/ դռնապան – բարդ
գ/ ունակություն – ածանցավոր
դ/ մայրիկ – ածանցավոր

5. Տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.


   ա/ լապտերների

   բ/ ծափահարությունների

   գ / աչքերում

   դ/ դերասանուհին

6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.

ա/ քրքիջ-ածական
բ/երգ-գոյական
գ/ելույթ-գոյական
 դ/տեսարան-գոյական

7. Տեքստի  մեջ  փակագծերում դրված բայերը անհրաժեշտ ձևով համապատասխանեցրո՛ւ տեքստին.
տանել – տանում էր
թողնել – թողեց
արտասվել — արտասվում
հայտարարել — հայտարարեցի

8. Տրված նախադասության մեջ գտի՛ր գործողություն կատարողին և նրա կատարած գործողությունը.
Ենթակա ստորոգյալ

    Մայրիկս ինձ սովորաբար հետը տանում էր թատրոն:
ենթակա     

ստորոգյալ   

9. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողած մեկ կետադրական նշան: Լրացրո՛ւ.
Ես վախեցա, որ նա դրանք իրեն է պահելու:

10. Ո՞ւմ էր պարտական Չապլինն  իր առաջին ելույթի համար:
Չապլինն  իր առաջին ելույթի համար պարտական էր իր մայրիկին։
11. Ե՞րբ տնօրենը որոշեց Չապլինին թույլ տալ բեմ  բարձրանալ:
Երբ մայրիկի ձայնը ելույթի ժամանակ խզվեց, տնօրենը որոշեց Չապլինին թույլ տալ բեմ  բարձրանալ:

11. Ե՞րբ տնօրենը որոշեց Չապլինին թույլ տալ բեմ  բարձրանալ:

Տնօրենը որոշեց Չապլինին թույլ տալ բեմ  բարձրանալ այն ժամանակ, երբ մայրիկի ձայնը խզվեց:

12. Ինչո՞ւ Չապլինը ընդհատեց երգը.

ա/ձայնը խզվեց
բ/վախեցավ, թե տնօրենը կբարկանա
գ/ փողերը հավաքելու նպատակով
դ/մոռացավ երգի բառերը

13. Ինչպե՞ս տարեց դերասանուհին ընդունեց Չապլինի «Նոր դռնապանը» ֆիլմում խաղացած դերը.

ա/ նրան բոլորովին դուր չէր եկել

 բ/ անվերջ ծիծաղում էր

գ/աչքերում արցունքներ էին հայտնվել

դ/ ձանձրույթից հորանջում էր

14. Ո՞ր հատվածում է երևում  Չարլի Չապլինի հավատը իր դերասանական տաղանդի նկատմամբ:

Ահա բեմեզրի  լապտերների վառ լույսի տակ նվագախմբի նվագակցությամբ  ես սկսեցի երգել այն ժամանակ շատ տարածված փողոցային մի երգ: Չէի հասցրել երգի կեսն էլ երգել, երբ բեմի վրա անձրևի պես սկսեցին տեղալ մանր դրամներ: