Ես իմ անուշ Հայաստանի..․․

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պարն եմ սիրում:

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև
Ու հնամյա քաղաքների հազարամյա քարն եմ սիրում:

Ուր էլ լինեմ – չեմ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չեմ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրերը մեր,
Ինչքան էլ սուր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր,
Էլի ես որբ ու արնավառ իմ Հայաստան յարն եմ սիրում:

Իմ կարոտած սրտի համար ոչ մի ուրիչ հեքիաթ չկա,
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա,
Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա,
Ինչպես անհաս փառքի ճամփա` ես իմ Մասիս սարն եմ սիրում:

Առաջադրանքներ

  1. Բանաստեղծությունն ուշադիր կարդա և որոշիր, թե ում կամ ինչին է նվիրված այն։ Պատասխանդ հիմնավորիր։
    Բանաստեղծությունը նվիրված է Հայաստանին էքանի որ նրա բանաստեղծության հայաստանի մասին է գրված ։
  2. Բանաստեղծությունից դուրս գրիր այն տունը, որն ամենից շատ է քեզ հոգեհարազատ և բացատրիր, թե ինչո՞ւ է այդպես։
    Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում,
    Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
    Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման
    Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պարն եմ սիրում:
    Այս տունը ինձ դուր է գալիս քանի, որ այս տունը իմ սիրելի հայաստանի մասին է։

  3. Բանաստեղծությունից դուրս գրիր քեզ համար անծանոթ բառերը, բառարանով դրանք բացատրիր և դրանցով նախադասություններ կազմիր։
  4. Փորձիր բացատրել․ Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում — ինչո՞ւ է լարը լացակումած։
  5. Բանաստեղծությունից դուրս գրիր 8 բարդ բառ և դրանց արմատներից մեկով կազմիր մեկական նոր բառ։
  6. Բանաստեղծությունից դուրս գրիր հետևյալ բառերի հոմանիշները՝ քմանաչա, հոտ, նազելի, մաքուր, ձյունամրրիկ, սպիտակ։
  7. Բանաստեղծությունից դուրս գրեք 10 ածական և դրանցով բառակապակցություններ կազմեք։

Ազգային փոքրամասնությունյուններ

Հայաստանն աշխարհին հայտնի է որպես մոնոէթնիկ երկիր, սակայն, Հայաստանում ևս ապրում են բազմաթիվ ազգային փոքրամասնություններ՝ եզդիներ, հույներ, հրեաներ, ասորիներ, ռուսներ և այլն: Նրանք ունեն տարբեր ավանդույթներ, մտածելակերպ և, ամենակարևորը, տարբեր կրոններ։
Հայաստանն առաջին երկիրն էր, որտեղ եզդիներին թույլատրվեց սրբատեղի ունենալ՝ 2013 թ-ին: Եզդիների աստվածը գերբնական ուժով օժտված Խուդեն է, ով համարվում է տիեզերքի արարիչը: 

Ճամփորդություն դեպի Գյումրի

Մի քիչ Գյումրիի մասին

Գյումրի բնակավայրի անունն սկզբում եղել է Կումայրի, հետագայում՝ մինչև 1840 թվականը՝ դարձավ Գյումրի։   Խորհրդային Միության ժամանակաշրջանում՝ 1924-1990 թվականներին, քաղաքը վերանվանվել է Լենինական՝ Լենինի անունով, ով եղել է Խորհրդանին միության ղեկավարը։  Գյումրին Հայաստանի՝ մեծությամբ երկրորդ քաղաքն է։ Գտնվում է Երևանից 126 կիլոմետր հեռավորության վրա՝  Գյումրու օդը լավացնում է ու առողջարար, բուսականությունը տափաստանային է, գետահովիտներում աճում են ակացիա, թխկենի, հացենի և այլ ծառատեսակներ։

Գյումրիում մարդը ապրել է շատ վաղուց։ Տարածքը շատ հարմար է եղել։

Գյումրի — Դավթյան Միլենա

Քաղաքն ինքնին արվեստի ոգեշնչության օրրան է, այստեղ են իրենց գլուխգործոցները կառուցել մեծ տները գործարաները և արվեստները:  Մուշուրբա պատրաստող վարպետ Էդիկը Գյումրիում հայտնի է իր պապերից ժառանգած արհեստի պահպանման և կատարելագործման շնորհիվ։ Շուրջ 40 տարի վարպետը նվիրել է յուրահատուկ ձայն-կլկլոց արձակող բաժակի տարբեր տիպեր պատրաստելուն։ 

Միքիչ Ազատանի մասին։
Ազատան գյուղը բնակչության քանակով ամենախոշորն է Շիրակի մարզում: Գյուղն «Ազատան» է անվանվել 1945թ.: