Ամանորյա նվերներ

Իմ  Նոր տարին անցավ մի քիչ տխուր, որովհետև իմ մայրիկը և եղբայրս հիվանդ էին։
Բայց ես մի բան մտածեցի․․․ նայում էի դիտանցքից, որ տեսնեմ Ձմեռ պապիկին, բայց իմ եղբայրն ասաց, որ այդպես աչքս կցավի։ Ես էլ սկսեցի նայել պատուհանից։ Հանկարծ տեսա մի մոխրագույն մեքենայից դուրս եկավ մի մարդ, որն ուներ սովորական հագուստ և  կարմիր պարկ։ Եղբայս ասաց, որ այդ պարկի մեջ կարտֆիլ է։ Հետո դռան զանգը տվեցին😲դուռը բացեցի, բայց նվեր չկար և մայրիկս ինձ կանչեց հյուրասենյակ։ Տեսա երկու հատ նվեր՝ մեկը բացում եմ, տենում եմ սև  տուփ, տուփի մեջ՝ հակարգիչ, մյուսի մեջ՝ սպիներ։ Ա՛յ քեզ ուրախ տարի։

   

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *