Թեղենիս վանք

Վանքը գտնվում է Բուժական գյուղից հյուսիսանտառապատ լեռան լանջին։ Հիմնվել է վաղ միջնադարում։ Առաջին անգամ հիշատակվում է VIII դ. սկզբին Վահան
Գողթնացու՝ վանքում ապաստանելու կապակցությամբ։ XI–XIV դդ. վանքը եղել է կրթության և
գրչության կենտրոն։ Վանքի Կաթողիկե եկեղեցին կառուցվել է XII դ.-ում: Գեղարվեստական
արժեք է ներկայացնում կենտրոնական սալաքարի վրայի սիրամարգի պատկերաքանդակը բացված պոչով, կիսաբաց թևերով, գլուխն աջ թեքած, և այս բոլորը ներկալված է բազմաժապավեն շրջագծի մեջ։ XIII դ. վանքում գործել են Վանական Վարդապետը և Վարդան Արևելցին, որը հիմնել է Թեղենյաց մենաստանի դպրոցը: Կաթողիկե եկեղեցուն հարավից կից է գրատունը արլևելյան կողմում
գրիչների համար նախատեսված չորս խցերով, իսկ գավթին հյուսիսից կից է քառախորան մի
շինություն, որը ենթադրաբար ծառայել է որպես մատենադարան։ Վանական համալիրի հյուսիսարևմտյան կողմում առանձին կանգնած է սեղանատունը (XIIIդ.), արևմտյան կողմում՝ վանքի
գերեզմանատունը։ 1827-ին Թեղենյաց վանքը հիմնովին ավերվել է երկրաշարժից։

Գիտելիքի օրը բարձունքին

Թեղենյաց լեռնաշղթան Ծաղկունյաց  լեռնաշղթայի հվ-արլ. ճյուղավորություններից՝ է: Գտնվում է Կոտայքի մարզում: Երկարությունը 20 կմ է, առավելագույն բարձրությունը՝ 2851մ (Թեղենիս լեռ): Կան մարմարի, թերթաքարերի, հանքային ջրերի պաշարներ: Կլիման բարեխառն է, տարեկան տեղումները՝ 600-800 մմ: Լանդշաֆտը լեռնատափաստանային է, բարձրադիր գոտում՝ լեռնամարգագետնային, արևելյան լանջերին (մինչև 2300 մ) կան կաղնու, բոխու անտառներ:

Արշավը դեպի Թեղենիս լեռ սկսում ենք Բուժական գյուղից: Թեղենիսի գագաթին կարճատև դադարից հետո շարունակում ենք ճանապարհը դեպի Ծաղկունյաց լիճ և իջնում Աղվերան: