Տեղեկություն պուրակի մասին

Աբովյան պուրակը ձևավորվել է 1950 թվականին, գտնվում է Աբովյան փողոցի հյուսիս-արևելքում՝ սկզբնամասում։ Փողոցը եզրափակող բոլորաձև հրապարակ է, որի կենտրոնում տեղադրված է Խաչատուր Աբովյանի հուշարձանը (1947 թ., քանդակագործ՝ Սուրեն Ստեփանյան, ճարտարապետ՝ Գևորգ Թամանյան)։ Բրոնզե արձանը կանգնած է գորշ, հղկված գրանիտե պատվանդանին[1]



Լեոնիդ Ենգիբարյանի անվան պուրակ

Լեոնիդ Ենգիբարյանի անվան պուրակը ձևավորվել է դեռևս 1950 թվականից Երևանի կրկեսի շենքի հարևանությամբ։ 1995 թվականին կրկեսի շենքի առջև կանգնեցվել է քանդակագործ Լևոն Թոքմաջյաննի հեղինակած ծաղրածու, կրկեսի հայ դերասան Լեոնիդ Ենգիբարյանի հուշարձանը[2], որը կրկեսի շինարարության ընթացքում ժամանակավոր հեռացվել է[3]։ 2011 թվականին սկսվել է Երևանի կրկեսի շենքի վերակառուցումը, որի ընթացքում հիմնովին վերականգնվել է պուրակը։ 2020 թվականի ապրիլի 28-ին Երևանի ավագանին՝ հերթական նիստի ժամանակ՝ ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, որոշում է կայացրել՝ «Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Ագաթանգեղոսի փողոցների խաչմերուկի անկյունային հատվածի՝ Երևանի կրկեսին հարակից պուրակն անվանակոչել ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, կրկեսի հայ դերասան, մնջկատակ, ծաղրածու, գրող և թատերական ռեժիսոր Լեոնիդ Ենգիբարյանի անվամբ»[1][4][5]։
Ապամոնտաժված հուշարձանը վերաբացվել է Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան օրը` 2021 թվականի մարտի 15-ին[6]։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *