Փաստեր շոկոլադի մասին

Շոկոլադը հանդիսանում է ամենատարածված հրուշակեղենը ամբողջ աշխարհում: 

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շոկոլադ սկսել են օգտագործել դեռևս 2500 տարի առաջ Կենտրոնական Ամերիկայում: Մայաների քաղաքակրթությունը կակաոն համարել է աստվածային պարգև, և ըստ այդմ այն բարձր է գնահատվել: Այն օգտագործվել է հանդիսավոր արարողությունների ժամանակ և երբեմն նաև ծառայել է որպես փողին համարժեք վճարման միջոց: “Կակաո” բառը մայաների լեզվից թարգմանաբար նշանակում է «Աստվածային սնունդ», և երբ 16-րդ դարում այն մուտք գործեց Եվրոպա, իր հիմնական անվանմանը ավելացնելով լատինական «Theobroma» բառը՝ մատնանշելով կակաոյի ծառը, հնչեց որպես “Theobroma Cacao” (Աստվածների սնունդ): Շոկոլադի անունն առաջացել է ացտեկյան «xocalati» բառից, որը նշանակում է «դառը ջուր»: Բնավ զարմանալի չէ այն փաստը, որ հենց նրանց շնորհիվ է կակաոյի ըմպելիքը օգտագործվում չիլի պղպեղի, աչիոտեյի, եգիպտացորենի ալյուրի համադրությամբ, և դեռ համաձայն առասպելի դրա մեջ էին ավելացնում հատուկ հալուցինոգեն տեսակի սունկ (հավանաբար գիտակցության վիճակը փոփոխելու համար, որը նրանց կարծիքով թույլ կտար շփվել իրենց Աստվածների և ոգիների հետ): Ամբողջ աշխարհի կակաոյի ավելի քան 66%-ն աճում է Աֆրիկայում, և ամբողջ կակաոյի միայն 98% -ն է մշակվում ընդամենը 15 երկրներում: Շոկոլադի երկրպագուների թվում կանայք երկու անգամ ավելի շատ են, քան տղամարդիկ: Նկատվել է, որ շոկոլադի նկատմամբ քաղցը կարելի է հագեցնել միայն շոկոլադով (որն ամենևին էլ զարմանալի չէ): Շոկոլադը հանդես է գալիս որպես թույլ հակադեպրեսանտ։

Իսպանացիներն առաջինն էին, ովքեր տաքացրեցին կակաոն և քաղցրացրեցին այն: Կենտրոնկան Ամերիկայում շաքար չկար, իսկ իսպանացիները պարզապես շաքար ավելացրեցին: Կակաոյին ավելացրեցին ոչ միայն ջուր այլ նաև կաթ: նրանք կակաոն վերածեցին մի ըմպելիքի, որը այսօր մեզ հայտնի է որպես տաք շոկոլադ: Այն եվոպայում տարածվեց շատ արագ մի քանի տարում, և քանի դար շարունակ դարձավ ընտրյալ խավի ըմպելիք: Լոնդոնում առաջին շոկոլադե խանութը բացվել է 1657թ. այն շատ մեծ համբավ ուներ թեև էժան չէր: Մինչև տեխնիկական մեքենաների հեղափոխությունը` մինչ շոգեմեքենաների և ջրամեքենաների հայտնվելը շոկոլադը հասանելի էր միայն նրանց ովքեր չգիտեին ինչպես մսխել իրենց փողերը: Պատկերացրեք մինչև 1600-ական թվականներին եթե դուք ցանկանաիք գնել մեկ գավաթ շոկոլադ պետկ է վճարեիք մի գումար,որը հավասար էր բանվորի մեկ օրվա աշխատավարձին:
Միայն 19-րդ դարի 40-ական թվականներին հայտնվեց այն,որը նման էր ժամանակակից շոկոլադե սալիկի: Իր երեք հազարամյա ողջ պատմության մեջ շոկոլադն ընդհամենը մոտ մեկ ու կես դար է ինչ մեզ ներկայանում է ծանոթու հարազատ տեսքով,իսկ ով է այն հերոսը ում շնորհիվ շոկոլադը մատչելի դարձավ մեզ բոլորիս` Միլթոն Հերշին երազկոտ հրուշակագործը:Նա երազում էր շոկոլադը հասանելի դարձնել զանգվածներին, ուզում էր այնպես անել,որ շոկոլադը հասանելի լիներ բառացիորեն բոլորին յուրաքանչյուրին ով իր գրպանում կունենար 5 սենտ մանրադրամ:

Գորգի տակ

Մեր տանը գորգ չկա, բայց իմ մայրիկի սենյակում մի դարակ կա, որի վրա նստած են ձի և արջուկ։ Ես նրաց հետ եմ ապրում։ Նրանք իմ ամենալավ ընկերներն են։ Ես իրենց շատ եմ սիրում և միշտ իրենց հետ խաղում։ Նրանք բոլորի համար անտեսանելի են, բայց ինձ համար տեսանելի, բայց երևակայան։

Հետաքրքիր փաստեր ծիծեռնակի մասին

  1. Հայտնի է ծիծեռնակի 179 տեսակ, իսկ Հայաստանում կա 5 ծիծեռնակի տեսակ:
  2. Ունեն ինքնատիպ կառուցվածք , պոչը մկրատաձև, ոտքերն ու մատները թույլ զագացած:
  3. Սնվում են թռիչքի ընթացքում՝ թռչող միջատներով:
  4. Քաշը՝ 20 – 25 գր է, երկարությունը՝ 121 – 134 մմ:
  5. Բույնը կիսալուսնի ձեվ է, ծեփում է կավից՝ ժայռերի վրա:
  6. Փետուրների ծայրին կան սպիտակ պտեր:
  7. Եթե ծիծեռնակը բարձր է թռչում, ուրեմն արևոտ օր է լինելու, իսկ եթե ցածր է թռչում, ուրեմն անձրև է գալու:
  8. Գերադասում է բնադրվել մարդու հարևանությամբ՝ գյուղերում, ավաններում և քաղաքներում:
  9. Վերադառնում են մարտ – ապրիլ ամիսներին:
  10. Մայիս – հունիս ամիսներին դնում է 4 – 6 սպիտակ, կարմրագորշ պտերով ձվեր: