«Ելք» ստուգատես

                                              

Ես Վիկտորյան եմ։ Հաճախում եմ դաշնամուրի😁։ Այնտեղ ես սովորում եմ շա՜տ 😵 հետաքրքիր ստեղծագործություններ նվագել։ Իսկ տանը պարապում եմ իմ տատիկի հետ։ Իսկ գիտե՞ք, որ հունիսի 12- ին իմ համերգն է, իսկ այսօր իմ ուսուցչի համերգն է։😃


Հայրիկս և մայրիկս իմ երազանքը կատարել են 😁 շնիկ են գնել։ Ես շա՜տ ուրախացա  և սկսեցի նրան մասին հոգ տանել։😍 Ես նրան շատ եմ սիրում։ Նաև ես մոռացա ասել,  թե ինչ է իմ շնիկի անունը։ Նրա անունը Guchi է։

Մենք նաև գնացել էինք շա՜տ ճանփոդություններ ։ Օրինակ՝ թատրոն, Աշտարակ, շոկոլադի գործարան, ջրի գործարան , Ապարանի ջրամբար և պաղպաղակի գործարան։

 Մենք մայրենիի դասին կարդում ենք, քննարկում, բանաստեղծություններ սովորում, հեքիաթներին շարունակություններ ենք հորինում:

Մենք մաթեմատիկայի ժամին շա՜տ բաժանումներ ենք անում, գումարում, հանում, բազմապատկում շատ խնդիրներ բենք  լուծում, իրար հետ քնարկում  և ամեն ինչ լուծում։

Մենք ես և շրջակային  զրուցում ենք տարբեր թեմաների շուրջ, ուսուցողական մուլտֆիլմ ենք դիտում, բնության մասին ենք խոսում, ճանփորդությունից առաջ տեղանքի մասին նյութեր ենք հավաքում,  բլոգն ենք դիտում, հետաքրքիր լեգենդներ ենք կարդում, ծանոթանում ենք ծեսերին և տոներին։

Իմ բլոգի բաժինները

Մայրենի – 28

Մաթեմատիկա – 2

Ճանփորդություն – 6

Ռուսերեն – 8

Անգլերեն – 8

 Ես և շրջակա – 6

Հաշվետվություն – 2

Նամակ Հովհաննես Թումանյանին

Բարև Ձեզ, Հովհանես Թումանյան։ Ես Վիկան եմ։ Ես շատ եմ Ձեզ հարգում և սիրում։ Ես կարդում եմ Ձեր բանաստեղծությունները և հեքիաթները։ Ինձ շատ է դուր գալիս Ձեր հեքիաթները։ Ուրախ եմ, որ ունեցել ենք Ձեզ նման գրող։

Սիրով՝ Վիկա

Հունվարյան ճամբար

Հունվար ամսին գնացել ենք Ջրվեժ (սահել ենք սահնակներով), «Փոքրիկ Էյնշտեյն» թանգարան (այնտեղ շատ հետաքրքիր սարքեր կային)։ Խաղացել ենք բասկետբոլ (Սարգիսը մի անգամ գցեց զամբյուղի մեջ), ընկուզախաղեր են խաղացել իմ ընկերները (ես այդ ժամանակ բացակա էի): Գնացել ենք նաև Մայր դպրոց, որպեսզի մարզվենք😓(այնտեղ հավես էր)։ Quizizz կայքի միջոցով խաղ ենք ստեղծել, որն ինձ շատ դուր եկավ։Նաև եկան Քոլեջի սովորողները և մեզ սովորեցրին Excel-ից օգտվել (շատ հետաքրքիր էր)։

Ծաղկեվանք

Մենք գնացել էինք Ծաղկեվանք: Բարձրացանք Արա լեռը: Քանի որ ճանապարհը երկար էր, ընկեր Լուսինեն մեզ օգնում էր բարձրանալ, բայց շատ էինք հոգնել: Հասանք տեղ ու նախաճաշեցինք, որից հետո բարձրացանք Ծաղկեվանք:

Իջնելն ավելի հեշտ էր, որովհետև արդեն հանգստացել էինք:

Կար֊չկար մի աղջիկ, որի անունը Ծաղիկ էր: Նրան սիահարվել էր մի իշխան: Նա ուզում էր ստիպելով ամուսնանալ, բայց Ծաղիկը չէր ուզում։ Ծաղիկը գնաց մի քարանձավում թաքնվեց։ Նրան մի հովիվ տեսավ։ Ծաղիկը խնդրեց, որ իր տեղը չասի: Բայց այդ հավիվը վախեցավ և ասաց տեղը։ Ծաղիկը իմացավ, որ իշխանը գալիս է: Նա` Ծաղիկը, իրեն քցեց սարից: