Ճամփորդություն

Մայիսի քսանվեցին մենք դասարանով գնացել էինք ճամփորդության դեպի ապարանի ջրամբար։ Մենք նստեցինք երթուղային ես քնեցի և գնացինք Ապարանի ջրամբար։ Այնտեղ շա՜տ գեղեցիկ էր։ Նաև այնտեղ շա՜տ ծաղիկներ կային։ Մենք գնացինք անտառ, որպեսզի հաց ուտենք, երբ կերանք վերջացրինք, գնհացինք ծաղիկ հավաքելու։ Այդ ծաղիկները հավաքեցինք, տվեցինք ընկեր Սեդային, որպեսզի հյուսեինք ծաղկե պսակներ։ Երբ հյուսեցինք, գնացինք այդ պսակներով ֆոտոներ անելու։ Հետո մեզ Ընկեր Սոնան պատմում էր Համբարձման տոնի մասին։ Կանգնեցինք շրջան, երգեցինք, վիճակ հանեցինք։ Ինձ ընկավ “Էրնեկ քեզ հարս տանեին, թող կեսուրդ գել ըլներ էր”։ Խաղացինք, երգեցինք նաև “Գովենք, գովենք”֊ը։ Օրինակ` գովեցինք Արամին, իսկ Արամն ինչ֊որ նվեր պետք է տար։ Հետո մենք քայլեցինք շատ երկար և վերջապես հասանք ավտոբուս։ Վերադարձանք Երևան։

Հ.Գ. Քայլել ենք 10 կմ։

Համբարձման տոն

Հայաստանում Համբարձումը վերածվել է ժողովրդական տոնակատարության. երիտասարդ տղաներն ու աղջիկները Համբարձման առթիվ հավաքում են 7 գույնի ծաղիկ, կժի մեջ լցնում 7 աղբյուրի ջուր, իրենց նշանները գցում ջրի մեջ և Համբարձման գիշերը «աստղունք» դնում, այսինքն՝ դրանք հանձնում աստղերի խորհրդին, որից հետո, ըստ այդ նշանների՝ կատարում գուշակություններ։ Համբարձման կիրակի օրը տոնականորեն զարդարված երիտասարդներն ու աղջիկները կազմակերպում են տոնախմբություններ՝ Համբարձմանը նվիրված երգերի, պարերի (հատկապես վերվերիների՝ որպես հասակի աճի հետ կապված հմայական պարերի), խաղերի ու մրցույթների զուգակցությամբ։

Այսօր Համբարձման տոնն է — Հայաստանի Հանրային Ռադիո

Հայ Առաքելական Ս. Եկեղեցին Քրիստոսի Համբարձման տոնի օրը հիշատակում է նաև 1441 թվականին Հայոց Կաթողիկոսական Աթոռը Սսից տեղափոխելու և Ս. Էջմիածնում վերահաստատելու պատմական դեպքը։

Ճամփորդություն

Մենք գնացել էինք ճամփոդության։ Առաջինը գնացինք ջրի գործարան, այնտեղ կային շատ սարքեր այդ սարքքերը այնքա՜ն տաքն էին, որ կարողես վառել քո մատը։ Հետո մեզ նվիրեցին ջուր և գազավորված ըմպելիքներ։ Գնացինք Քարերի սիմֆոնիա: Այնտեղ շա՜տ-շա՜տ-շա՜տ քարեր կային։ Հետո գնացիք Գառնու տաճար: Գառնու տաճաում կար շատ ծաղիկներ և այնտեղ կար մի  բաղնիք։ Հին ժամակ այդտեղ մարդիկ տաք լոգանք էին ընդունում։ Բայց ես ամենաշա՜տը հավանեցի Քարերի  սիմֆոնիան, որովհետև շատ գեղեցիկ էր: Ձորի գետն էլ Ազատ գետն էր։ Ինձ շատ դուր եկավ այս ճանփորդությունը։😃

Հայտարարություն

Ես շատ եմ ուզում ունենալ խաղալիք իմ շունիկի համար։ Ո՞վ կարող Է ինձ նվիրել։ Սա իմ հեռախոսահամարն է 085❄586։🐎

Նվիրում եմ  Ղազարոս Աղայանի գրքերը։ Սա իմ համարն է ❄⭐✴❇✳🌟

Շատ ուրախ, ժպտերես և  ընկերասեր ընկեր եմ փնտրում։ Սա իմ հեռախոսահամարն է ✨✴❄✳❇⭐🌌🌟🌈☁🌙։ 😍