Ճամփորդություն դեպի Աշտարակ

Մարտ ամսվա վերջին օրը ընկեր Լուսինեն որոշեց մեզ տանի ճամփորդության դեպի Աշտարակ։ Ես առավոտ շուտ արթնացա, հագնվեցի և շտապելով անհամբեր գնացի դպրոց։ Իսկ գիտե՞ք՝ ինչու անհամբեր, որովհետև գնալու էիք ճամփորդության։

Այդ օրը շատ արևոտ և տաք էր, ինչը մեզ համար հաճելի էր։ Հասանք դպրոց, արդեն նախապես պատրաստած ուսապարկերը վերցրինք, արագ հավաքեցինք և նստեցինք ավտոբուս։ Առաջին կանգառը եղավ Սուրբ Մարինե եկեղեցին, որից հետո գնացիք նախաճաշելու արևոտ տաղավարում։ Հանեցինք մեր լանչ բոքսերը և կերանք մեր ուտելիքները։ Հետո եկավ այն պահը, որ մենք այնքա՜ն սպասում էիք, պետք է գնայինք ամենահամով, ամենահաճելի Գուրմե – Դուրմե շոկոլադի գործարանը։ Այնտեղ մենք կերանք շոկոլադ, փաթեթավորեցիք շոկոլադ և տեսանք, թե ինչպես են պատրաստում շոկոլադը։ Հետո գնացինք Սուրբ Սարգս եկեղեցին և երգեցինք “Հայր Մերը” ։

Այնտեղից երևում էր Կարմրավոր, Ծիրանավոր և Սպիտակավոր եկեղեցիները։ Այդտեղից հետո գնացիք Նոր ջրաղաղց և մի լավ խաղացինք, ուրախացանք, որից հետո հետ վերադարձանք տուն։

Ես շատ եմ սիրում մեր ճամփորդությունները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *