«Ձորից եկավ ինչ-որ ճիչ» Համո Սահյան

Ձորից եկավ ինչ-որ ճիչ, –
Պախրան ծնում է:
Մութը մաշվում է քիչ-քիչ,
Աստղը քնում է:
Սարը լույսի լուրն առել,
Կանգնել – մնում է:
Անտառն արդեն քունն առել,
Բայց դեռ լռում է:
Գետն ինձ խորհուրդ է տալիս.
– Գործդ մնում է,
Ժամանակը չի գալիս,
Թողել-գնում է։
Ձորից եկավ ինչ-որ ճիչ, –
Պախրան ծնում է։
Մութը մաշվում է քիչ-քիչ,
Աստղը քնում է։

Առաջադրանքներ

  • Բառարանի միջոցով գտեք պախրա բառի հոմանիշ։
    պախրա – Եղջերու, եղնիկ
  • Վիքիբառարանում որոնում կատարեք և փոքր տեղեկություն ներկայացրեք պախրայի մասին /հուշու․ պետք է տեխեկությունը փնտրել պախրայի հոմանիշներից որևէ մեկը գրելով/։

    Հայտնի է մոտ 40 տեսակ՝ տարածված ԵվրոպայումԱսիայումՀյուսիսային ԱֆրիկայումԱմերիկայում։ Հայաստանի անտառային գոտում կան այծյամներ, ազնիվ և բծավոր եղջերուներ։ Հայաստանում ազնիվ եղջերուն կլիմայավարժեցվել է «Խոսրովի անտառ» արգելոցում (1970), ապա տեղափոխվել «Դիլիջան» ազգային պարկ, որտեղ արագ հարմարվել է տեղանքի պայմաններին։ Որսն արգելված է։
  • Օրվա ո՞ր ժամն է նկարագրված բանաստեղծության մեջ։
    լուսաբաց

    Բանաստեղծությունից դուրս գրեք փոխաբերական իմաստով նախադասությունները, դրանք բացատրեք։

    Մութը մաշվում է քիչ-քիչ – լույսն է բացվում
    Սարը լույսի լուրն առել – լույսն է բացվում
    Աստղը քնում է – աստղերը անհետանում են
    Անտառն արդեն քունն առել – արդեն բոլոր կոնդանիները արթնացել են
  • Երբ որ աստղը քնում է, ի՞նչը կզարթնի ըստ ձեզ։
    Լուսինը

Ինչ է բնությունը

Բնությունն ամբողջ նյութական աշխարհն է: Այն բաղկացած է կենդանի և անկենդան բաղա­դրիչներից: Բույսերը և բոլոր կենդանի օրգանիզմնե­րը՝ ներառյալ մարդը, կենդանի բնության մարմիններ են: Արեգակը, մոլորակները, աստղերը, քարը, գրիչը, քանոնը և այլն անկենդան բնության մարմիններ են։

Ի տարբերություն մյուս կենդանիների՝ մարդն օժտված է բանականությամբ և բնության բարիքնե­րը կարողանում է տնօրինել ըստ իր նպատակների։ Այդ պատճառով բնության վերաբերյալ գիտելիքնե­րը մեծ դեր ունեն մարդու կյանքում’ առաջին հերթին բնությունը պահպանելու նպատակով: Բնությունը ուսումնասիրվում է տարբեր գիտությունների կողմից: Բնությունն ուսումնասիրող գիտությունների խումբը կոչվում է բնագի տություն:

Բնության մեջ մշտապես կատարվում են բազմապի­սի փոփոխություններ: Երկնքում իր դիրքն է փոխում Լուսինը, կայծակն է փայլատակում, անձրև է տեղում, երբեմն անձրևից հետո ծիածանն է հայտնվում, հա­տակին թափված ջուրն է գոլորշանում, ժանգոտում է երկաթե մեխը: Այս փոփոխությունները բնության երևույթներ են:

Բնության յուրաքանչյուր երևույթ ունի իր առաջաց­ման պատճառները և առաջացնում է իր հետևանքնե­րը: Օրինակ’ ցերեկվա և գիշերվա հերթափոխության պատճառը Երկրի պտույտն է իր առանցքի շուրջ, իսկ տարվա եղանակների փոփոխությունները հետևանք են Արեգակի նկատմամբ Երկրի դիրքի փոփոխության: Մարմինների ցած ընկնելու պատճառը Երկրի ձգողու­թյունն է: Քամու առաջացման պատճառներից է օդի անհավասարաչափ տաքացումը: Օդի ջերմաստի­ճանի իջնելու պատճառով ձմռանը ջուրը սառչում է: Գարնանը ձնհալը օդի ջերմաստիճանի բարձրանալու հետևանք է: Այս օրինակները միաժամանակ հաստա­տում են, որ բնության երևույթները փոխադարձաբար կապված են:

Ուսումնասիրելով «Բնագի­տություն» առարկան՝ դուք պատկերացում կկազմեք բնության զանազան երևույթների և դրանց առաջաց­ման պատճառների մասին, կարևոր տեղեկություններ կստանաք Տիեզերքի, Երկրի կառուցվածքի, բուսա­կան և կենդանական աշխարհների, մթնոլորտի, ջրո­լորտի և այլնի վերաբերյալ:

Առաջադրանք

  1. Նկարագրեք որևէ երևույթ և նշեք դրա առաջացման պատճառներն ու առաջացրած հետևանքները։
    Քամիի պատճառներից է օդի անհավասարաչափ տաքացումը: Օդի ջերմաստի­ճանի իջնելու պատճառով ձմռանը ջուրը սառչում է: Գարնանը ձնհալը օդի ջերմաստիճանի բարձրանալու հետևանք է:
  2. Ըստ դասանյութում բերված նկարների՝ աղյուսակում գրեք կենդանի և անկենդան բնության մարմինների անուններ:

կենդանի մարմիններ – եղնիկ,
անկենդան մարմիններ – սարեր, գետ, ծաղիկներ, ծառեր

Բազմապատկման բաշխական օրենքը գումարման նկատմամբ

Որևէ   թիվ   երկու   թվերի   գումարով   բազմապատկելու  արդյունքը կարելի  է   ստանալ՝    թիվը   բազմապատկելով   յուրաքանչյուր գումարելիով   և   ստացված  թվերը   գումարելով   իրար։ 

Այս  օրենքը կոչվում է  բազմապատկման բաշխական օրենք   գումարման նկատմամբ ։

Օրինակ՝ 19‧(7+8)=19‧7+19‧8=133+152=285

Օրինակ՝ 194‧40+194‧60=194‧(40+60)=194‧100=19400

Առաջադրանքներ

1. Օգտագործելով բաշխական օրնեքը ՝ հաշվե՛ք առավել հարմար եղանակով․

Օրինակներ

 194‧40+194‧60=194‧(40+60)=194‧100=19400

164‧80-164‧30=164‧(80-30)=164‧50=8200

132‧70+70‧68 = 70 x (132 + 68) = 70 x 200 = 14000

973‧37-27‧37 = 37 x (973 – 27) = 37 x 946 = 35002

388‧99+12‧99  = 99 x (388 + 12) = 99 x  400 = 39.600

462·120-462·70 = 462 x (120 – 70 ) = 462 x 50 = 23.100

2. Հաշվե՛ք    առավել   հարմար եղանակով․

Օրինակներ՝

194‧40+194‧50+194‧10=194‧(40+50+10)=194‧100=19400

164‧80-164‧20-164‧10=164‧(80-20-10)=164‧50=8200

251·256+251·122+251·34 =251 x ( 256 + 122 + 34 ) = 251 x 412 = 103 412

361·145+361·53+361·52 = 361 x ( 145 + 53 + 52 ) = 361 x 250 = 90.250

164·243-164·53-164·9 = 164 x ( 243 – 53 – 9 ) = 164 x 181 = 29 684

4. Ստուգեք բաշխական օրենքի ճիշտ լինելը՝

 18‧(7+5)=18‧7+18‧5 = 126 + 90 = 216 Այո

15‧(18-9)=15‧18-15‧9 = 270 + 135 = 405 Այո

5. Հաշվեք արտահայտության արժեքը կիրառելով բաշխական օրնեքը․

Օրինակներ՝

 19‧(7+8)=19‧7+19‧8=133+152=285

17‧(9-4)=17‧9-17‧4=153-68=85

60‧(9+6)= 60 x 9 + 60 x 6 = 540 + 360 = 900

(37+5)‧20= 20 x 37 + 20 x 5 = 740 + 100 = 840

(10-3)‧11= 11 x 10 – 11 x 3 = 110 – 33 = 77

(11-9)‧12=12 x 11 – 12 x 9 = 132 – 108 = 24

Խնդիրներ

 5. Ջրավազանի մեջ մտնում է 2 խողովակ։ Առաջինով մեկ ժամում լցվում է 120 լ ջուր, երկրորդով՝ 140 լ ։ Եթե միաժամանակ բացվեն երկու խոովակների ծորակները, ապա 5 ժամում որքա՞ն ջուր կլցվի ջրավազանը։
120 x 5 + 140 x 5 = 5 x (120 + 140 ) = 1300 լ

 6. Ջրավազանի մեջ մտնում է 2 խողովակ։ Առաջինով մեկ ժամում լցվում է 220 լ ջուր, երկրորդով՝ դատարկվում է 170 լ ։ Եթե միաժամանակ բացվեն երկու խոովակների ծորակները, ապա 4 ժամում որքա՞ն ջուր կլցվի ջրավազանը։
220 x 4 – 170 x 4 = 4 x (220 – 170) = 4 x 50 = 200 լ

7. Ջրավազանի մեջ մտնում է 2 խողովակ։ Առաջինով 3 ժամում լցվում է 360 լ ջուր, երկրորդով՝ դատարկվում է 180 լ ։ Եթե միաժամանակ բացվեն երկու խոովակների ծորակները, ապա 4 ժամում որքա՞ն ջուր կլցվի ջրավազանը։
360 ։ 3 – 180 ։ 3 = 3 : (360 – 180 )= 180 : 3 = 60 լ 1 ժամում
60 x 4 = 240 (4 ժամում)

Թվի բաժանելիության հայտանիշները

1. 154, 1083, 205, 1170, 1562, 1430, 5565,200, 16501 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 3-ի։
1083, 1170, 5565։

 2. 30393, 1510, 1271, 8721,8021, 23910, 10207, 1062, 9009, 2000 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 9-ի։
30393, 8721, 1062, 9009

 3. 120, 200000, 1051, 1024, 20013, 28904,63934, 58912 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 4-ի։
120, 200000, 1024, 28904, 58912

 4. 1000, 3565, 1553, 3560, 89054, 45800, 4509, 45805, 4853200 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 5-ի։
1000, 3565, 3560, 45800, 45805, 4853200,

 6. 100000, 2568, 15160, 100068, 1564000, 3468 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 10-ի։
100000, 15160, 1564000

 7. Աստղանիշը փոխարինիր թվանշաններով այնպես, որ ստացված թիվը բաժանվի 3-ի․

5*1*, 5511

 2*5*, 2655

 1*8*, 1482

 2**6, 2106

8. Աստղանիշը փոխարինիր թվանշաններով այնպես, որ ստացված թիվը բաժանվի 9-ի․

 7*0*, 7200

1**3, 1773

49248, 49248

3*5*, 3750

9. Աստղանիշը փոխարինիր թվանշաններով այնպես, որ ստացված թիվը բաժանվի 4-ի․

 7*2*, 7020

5**0։ 5200

10. Աստղանիշը փոխարինիր թվանշաններով այնպես, որ ստացված թիվը բաժանվի 5-ի․

 4*0*, 4505

5*1*։ 5610

11․ Աստղանիշի ի՞նչ արժեքների դեպքում 6898* թիվը առանց
մնացորդի կբաժանվի 4-ի։
68980
12. Աստղանիշի ի՞նչ արժեքների դեպքում 5*012 թիվը առանց մնացորդի
կբաժանվի 3-ի։
51012
13. Աստղանիշի ի՞նչ արժեքների դեպքում 4*118 թիվը առանց մնացորդի
կբաժանվի 9-ի։
44118
14. Աստղանիշի ի՞նչ արժեքների դեպքում 152* թիվը առանց
մնացորդի կբաժանվի 5-ի
1520, 1525

15․Աստղանիշի ի՞նչ արժեքների դեպքում 700910152* թիվը առանց
մնացորդի կբաժանվի 2-ի։
7009101520, 7009101524