ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է․ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ

20160903_135533

Նախնադարյան հասարակությունը Հայկական լեռնաշխարհում
Հայկական լեռնաշխարհը նախամարդու օրրաններից է. գիտնականներն այն անվանել են «Հայկական միջանցք»։ Հայկական լեռնաշխարհում մարդը հայտնվել է դեռևս քարի դարում։ Ինչու՞ քարի դար, քանի որ քարանձավում են ապրել մարդիկ և իրենց աշխատանքային, առրյա գործիքները հիմնականում քարից են եղել/օրինակ՝ օբսիդիան՝ վանակատ  քարը, որից պատրաստել են որսորդության գործիքներ, կտրող գործիքներ/։
Մարդիկ շատ ժամանակ առաջ ապրել են խմբերով, հետո միավորվել են, դառնալով մեծ ազգություններ, սկսել են ապրել նույնակերպ նույն օրենքներով, իրար համար անհանգստանալ, իրար հարազատ ու նույն խմբից համարել։ Շատերն ասում են, որ   Հայասա կոչվող ցեղն է եղել  ամենամեծն ու հզորը, որի անվան հետ էլ հավանաբար կապվում է հայ ժողովրդի “հայ” անվանումը:
Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է: Դա նշանակում է, որ մենք այստեղ ենք ծնվել ու մեծացել։ Այստեղ են ծնվել նաև մեր նախնիները, մեր ծնողները, հարազատները, ընկերներն ու բարեկամները, շատ ու շատ ուրիշ մարդիկ։ Հայաստանը հայրենիքն է նաև այն միլիոնավոր հայերի, որոնք ապրում են հայրենիքից հեռու։ Հայաստանն իրենց երկիրն են համարում նաև այստեղ ապրող այլ ազգերի մարդիկ՝ եզդիներ, ռուսներ, ասորիներ, հույներ և ուրիշներ։ Հայաստանը մեր երկիրն է, մեր ընդհանուր տունը, և մենք սիրում, պաշտում ու գնահատում ենք այն: Այդ սերն ու նվիրվածությունը մենք արտահայտում ենք ոչ միայն խոսքով, այլև՝ գործով: Մեր կարևոր գործերից  է մաքուր պահել մեր սիրուն Հայաստանը, աղբից ազատել կամ չաղտոտել: Չոչնչացնել մեր անտառները, ծառահատումներ չանել: Սիրել Հաստաստանը,  առաջին հերթին նշանակում ճանաչել այն, իմանալ նրա անցյալը, պահպանել բնությունը: Մենք Հայաստանը բոլորից լավ պետք է ճանաչենք՝ իր լեռներով, ձորերով, սարերով, գետերով, լճերով ու բազում կենդանիներով ու բույսերով:
Հայաստանը շա՜տ հին պետություն է, հայերն էլ շա՜տ հին ծագում ունեն: Հայաստանի այժմյան մայրաքաղաքը Երևանն է: Երևանը բոլորս սիրում ենք, չնայած հին շինություններ շատ քիչ են մնացել, բայց Երևանն էլ շատ հին է, նույնիսկ ավելի հին է քան  Իտալիայի մայրաքաղաք Հռոմը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ — Ասում են, որ շատ դարեր առաջ հայոց լեռները հաղթան­դամ ու հսկա եղբայրներ են եղել: Առավոտյան արթնանալով’ նրանք սովորություն են ունեցել նախ կապել իրենց գոտիները, հետո միայն բարևել իրար: Բայց երբ եղբայրները ծերանում են, էլ չեն կարողանում այդքան վաղ արթնանալ: Մի օր էլ, ուշ արթ­նանալով, նրանք մոռանում են կապել գոտիները և, հակառակ սովորության, իրար բարևում են առանց գոտիները կապելու: Աստված, տեսնելով այդ, պատ­ժում է եղբայրներին. նրանք քարանում են և դառնում լեռներ, նրանց գոտիները դառնում են կանաչ դաշտեր, իսկ արցունքները՝ անմահական աղբյուրներ:

Լեռնաշխարը մի քանի լեռների միասնություն է, որոնք նման են պարսպի՝ իրար կողք շատ մոտ կանգնած, որ կարծես պաշտպանեն Հայաստանը: Շուրջը գտնվող մյուս տարածքներից Հայկական լեռնաշխարհը տարբերվում է իր բարձր դիրքով: Լեռնաշխարհի միջին բարձրությունը 1700 մ է: Հայկական լեռնաշխարհի ամենահայտնի և ամենաբարձր լեռը Արարատն է՝ 5165 մ բարձրությամբ, որին հայերը անվանել են նաև Մեծ Մասիս: Երբ Արարատյան դաշտից նայում ենք Արարատին, նրանից արևմուտք, երևում է կնոջ վարսերի պես ձգվող Հայկական Պար լեռնաշղթան:

Հարուստ է նաև Հայաստանի բուսական և կենդանական աշխարհը: Բարձր լեռների ժայռոտ քարափներում ցատկոտում են քարայծը, վայրի ոչխարը: Այդ լեռների հողմակողմ լանջերը տեղ- տեղ պատված են անտառներով, որի բնակիչներից հայտնի են եղնիկը, գորշ արջը, գայլը, ընձառյուծը և այլ կենդանիներ: Այդ անտառների տարածված ծառատեսակներից են կաղնին, թխկին, հաճարենին:

Հայաստանի Հանրապետության մարզերը և քաղաքները

map_am

Մեր հանրապետության կառավարության նստավայրը մայրա­քաղաք Երևանն է: Այստեղ են կայացվում մեր երկրի համար ամե­նակարևոր որոշումները: Իսկ հիմա պատկերացնենք, թե  ի՞նչ կկա­տարվեր, եթե հեռավոր կամ թեկուզ և մայրաքաղաքին մոտ գտնվող ցանկացած մեծ ու փոքր բնակավայրի առօրյա հարցերով զբաղվեին միայն Երևանում: Իրենց հուզող ցանկացած խնդրի լուծման համար մարդիկ ստիպված պետք է երկար ճանապարհ հաղթահարեին Երևան հասնելու համար: Այդպիսի անհարմարություններից խուսափելու համար Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանված Է վարչատարածքային միավորների՝ մարզերի: Դրանք 10-են (տես աղյուսակը):

Հայաստանի Հանրապետության մարզերըՎարչական մարզերՄարզայինկենտրոնը1. ԱրագածոտնիԱշտարակ2. ԱրարատիԱրտաշատ3. ԱրմավիրիԱրմավիր4. ԳեղարքունիքիԳավառ5. ԼոռուՎանաձոր6. ԿոտայքիՀրազդան7. ՇիրակիԳյումրի8. ՍյունիքիԿապան9. Վայոց ՁորիԵղեգնաձոր10. ՏավուշիԻջևան

Յուրաքանչյուր մարզ ունի իր մարզպետարանը, որը մարզպետի գլխավորութամբ զբաղվում է տվյալ մարզի գյուղերի և  քաղաքների զարգացման, բնակչության կյանքին առնչվող հարցերի և շատ այլ պետական խնդիրների լուծմամբ: Բացի այդ, յուրաքանչյուր բնակավայրի խնդիրների լուծմամբ զբաղվում են տեղական ինքնակառավարման մարմինները՝ քաղաքապետի կամ գյուղապետի գլխավորությամբ: Հայաստանի Հանրապետության տարածքում կա ավելի քան 900 բնակավայր: Դրանցից 49-ը քաղաքներեն, մնացածը՝ գյուղեր: Քաղաք­ները միմյանցից տարբերվում են մի շարք հատկանիշներով՝ բնակչու­թյան թվով, տնտեսական գործունեութամբ և այլն:

Հայաստանի ամենախոշոր քաղաքը Երևանն է: Այստեղ են գտնվում մեր հանրապետության նախագահի նստավայրը, կառավարության շենքը, Ազգային ժողովը, բոլոր նախարարությունները: Երևանում կան բազմաթիվ գործարաններ, մշակութային օջախներ, թանգարաններ, համալսարաններ, ժամանակակից հյուրանոցներ և այլն:

Հանրապետության երկրորդ խոշոր քաղաքը Շիրակի մարզկենտրոն Գյումրին է: 1988թ. դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո այն վերականգնվում է:

Երևանի շուրջը ձևավորվել են մի շարք փոքր և միջին մեծության քաղաքներ, որոնք բազմաթիվ արտադրական, մշակութային և այլ կապերով կապված են մայրաքա­ղաքի հետ: Դրանցից են Աբովյանը, Վայոց Ձորի մարզում Է գտնվում առողջարանային քաղաք Ջերմուկը, որը հայտնի է իր բուժիչ հանքային ջրերով:

Մեր հանրապե­տության քաղաքները անընդհատ զարգանում են, բարեկարգվում, հարստանում ժամանակակից շինություններով, ձեռնարկություններով:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Թվարկիր և քարտեզի վրա ցույց տուր Հայաստանի Հանրապետության մարզերը և մարզկենտրոնները:
    1. Արագածոտնի-Աշտարակ
    2. Արարատի-Արտաշատ
    3. Արմավիրի-Արմավիր
    4. Գեղարքունիքի-Գավառ
    5. Լոռու-Վանաձոր
    6. Կոտայքի-Հրազդան
    7. Շիրակի-Գյումրի
    8. Սյունիքի-Կապան
    9. Վայոց – Ձորի-Եղեգնաձոր
    10. Տավուշի-Իջևան
  2. Ինչո՞ւ է մեր հանրապետութան տարածքը բաժանվել մարզերի: Ովքե՞ր են զբաղվում քաղաքների և գյուղերի տարբեր խնդիրների լուծմամբ:
    Մեր հանրապետության տարածքը բաժանվել է մարզերի, որովհետև  այդպես  ավելի  հեշտ  է  կառավարել  Հայաստանը։  Քաղաքների  կամ  գյուղերի  տարբեր  խնդիրներով  զբաղվում  են  կամ  քաղաքապետը  կամ  գյուղապետ  կամ  մարզպետ։
  3. Կազմիր քո բնակավայրին մոտ գտնվող քաղաքների և գյուղերի ցուցակը:
    Աբովյան, Էջմիածին, Աշտարակ, Մասիս, Առինջ, Զովունի, Փարաքար, Արգավանդ։
  4. Քարտեզի վրա գտի’ր և նշի’ր ՀՀ տարբեր մարզերի առնվազն  10  քաղաքային բնակավայրերի անուններ:

Բաժանում երկնիշ թվի վրա։ Բաժանման ստուգումը բազմապատկումով

Բաժանում երկնիշ թվի վրա։ Բաժանման ստուգումը բազմապատկումով

Սիրելի սովորողներ նախ միասին վերհիշենք բամանիշ թիվը միանիշ թվի բաժանելու քայլաշարը՝

Օրինակ՝ 147։3=49  

Սյունակաձև՝

1473 
 12 49
 27  
  27  
   0  
.49 
  3 
147 
    

Ստուգում՝

Նույն քայլաշարով էլ կատարվում է բազմանիշ թիվը երկնիշ թվի վրա բաժանումը.

Օրինակ՝ 14280։14=1020

Սյունակաձև՝                           

1428014  
 14   1020
  28     
   28     
    0     
          

Ստուգում՝

 .1020    
    14    
 +4080    
 1020     
 14280    
          

Առաջադրանքներ

  • Կատարիր բաժանում և արդյունքը ստուգիր բազմապատկումով՝

1)   7310։34

     731034         
     68  215        
      51            
      34            
      170           
      170           
      000           
                    
                    
                    

2)   11550։55

       115.5055      
      110  21      
       0055         
         55         
         00         
                    
                    
                    
                    
                    

3)   5400։12

      540012        
      48  45        
      060           
       60           
       00           
                    
                    
                    
                    
                    
                    

4)  18360։18

      1836018       
      18   102      
      0036          
        36          
        00          
                    
                    
                    
                    
                    

5)   48240։24

       4824024      
       48   2010    
       0024         
         24         
         00         
                    
                    
                    
                    
                    

6)   10836։36

      1083636       
      108  301      
      000           
         36         
         36         
         00         
                    
                    
                    
                    

7)   2163։21

       216321       
       21  103      
       00           
         63         
         63         
         00         
                    
                    
                    
                    

8)   25750։25

      2575025       
      25   1030     
      00            
        75          
        75          
        00          
                    
                    
                    
                    

9)  2170։35

        217035      
        210 62      
        00          
          70        
          70        
          00        
                    
                    
                    
                    

10)   58500։25

       5850025      
       50   2340    
       085          
        75          
        100         
        100         
        000