Իմ առաջին օրը դպրոցում երկրորդ մաս

Առաջին դասարանի ուսուցչուհի միսս Բիննին բոլորովին չարացած պառավ մի լեդի էր: Դասարանը լիքն էր փոքրիկ տղաներով ու աղջիկներով: Առաջվա պես ինչ-որ օտարոտի ու սրտնեղիչ հոտ էր գալիս: 

Նա լսում էր, թե ոնց է ուսուցչուհին անունները տալիս՝ Չարլզ, Օլվին, Էրնըստ, Նորման, Բետտի, Հաննա, Ջուլիետ, Վիոլա, Պոլլի:

Նա ուշադիր լսում էր, և ահա միսս Բիննին ասաց.

— Հաննա Վինտեր, այդ ի՞նչ ես ծամում:

Ջիմը տեսավ, թե ոնց Հաննա Վինտերը կարմրեց: Հաննա Վինտերն իսկույն դուր եկավ նրան:

— Ծամոն,- ասաց Հաննան:

— Գցիր աղբարկղը:

— Ջիմը տեսավ, թե ոնց փոքրիկ աղջիկը գնաց դեպի դռան մոտի անկյունը, ծամոնը հանեց բերանից ու գցեց աղբարկղը:

Նա լսեց, թե ինչպես միսս Բիննին ասաց.

— Էռնըստ Հասկին, իսկ դու ի՞նչ ես ծամում:

— Ծամոն,- ասաց Էրնըստը:

Էրնըստը իսկույն դուր եկավ Ջիմին:

Նրանք հանդիպեցին դպրոցի բակում, և Էրնըստը զանազան զվարճալի բաներ սովորեցրեց Ջիմին:

Էմին նախասենյակում սպասում էր դասերը վերջանալուն: Նա մռայլ կիտել էր հոնքերը և չարացած էր ամենքի դեմ, մինչև որ տեսավ Ջիմին: Նրան ապշեցրեց, որ տղան բնավ չի փոխվել, որ նա ողջ առողջ է, ոչ ոքի չի սպանել ու չի հաշմել նրան: Դպրոցը և այն ամենը, ինչ կապված էր դրա հետ, մահու չափ վախեցնում էր Էմիին: Նա բռնեց տղայի ձեռքը և դուրս եկավ դպրոցից հպարտ ու բարկացած:

Ջիմն ասաց.

— Հինգ ու մեկը ինչքա՞ն կանի:

— Վեց:

— Երեսիդ մուր քսվեց:

Ընթրիքի ժամանակ հայրը լուռ նստել էր:

— Հինգն ու մեկը ինչքա՞ն կանի,- ասաց տղան:

— Վեց,- ասաց հայրը:

— Երեսիդ մուր քսվեց,- ասաց Ջիմը:

Առավոտյան նա հորից  հինգ սենթ խնդրեց:

— Փողն ինչիդ է հարկավոր,- հարցրեց հայրը:

— Ծամոնի համար,- ասաց տղան:

Առաջադրանքներ

  • Մգեցրած բառերի բացատրությունները բառարանից դուրս գրիր և սովորիր։
     օտարոտի – օտար
    զվարճալի – ուրախ
    ապշեցրեց – ապշած, զարմացրեց
    հաշմել – հաշմանդամ
  • Գրիր մեկական նախադասություն տեքստի մգեցված բառերից յուրաքանչյուրով։
    Ջիմը տեսավ օտարոտի և վախենալու մարդ:
    Ջիմը և նրա ընկերնէրը զվարճալի խաղում էին։
    Ջիմը ապշեց, երբ տեսավ նրա ուսուցչին։
    Էմին ուրախացավ, որ Ջիմը չի հաշմել նրա ընկերոջը։
  • Դեղինով նշված բառերը բառակազմորեն վերլուծեք, դրանց արմատներից որևէ մեկով կամ երկուսով նոր բառեր կազմեք։
     սրտնեղիչ – սիրտ + նեղել – սրտաբան
    աղբարկղ – աղբ + արկղ – փոստարկղ
    նախասենյակ – նախ + սենյակ – ճաշասենյակ
  • Ինչպե՞ս էր տնտեսուհի Էմին սպասում Ջիմին։
    Էմին նախասենյակում սպասում էր դասերը վերջանալուն: Նա մռայլ կիտել էր հոնքերը և չարացած էր ամենքի դեմ, մինչև որ տեսավ Ջիմին:
  • Արդյոք Ջիմը հավանեց դպրոցը, ինչո՞ւ։
    Ջիմը հավանեց դպրոցը, քանի որ նա հավանեց իր դպրոցական ընկերներին։

    Ինչպիսին էր Ջիմի ուսուցչուհին։

    Նա շատ ջղայն էր։
  • համեմատիր քո առաջին ուսուցչուհուն Ջիմի առաջին ուսւոցչուհու հետ։

Իմ առաջին ուսուցչուհին էր Լուսինե Փաշայանը։ Նա շատ գեղեցիկ էր, բարի և շատ էր սիրում է ժպտալ։ 😊

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *