Ավ․ Իսահակյան «Երգի հրապույը»

1-ին մաս


1-ին մաս

Մեզանից հազարավոր տարիներ առաջ, մեզնից շատ ու շատ հեռու՝ յոթ ծովերի մյուս ափում, կար մի աշխարհ: Այնտեղ ծաղիկներ կային, չքնաղ ու բյուրազան ծաղիկներ՝ թիթեռների պես փռված ու թրթռուն՝ ժայռերի ու դաշտերի վրա, և նրանց անուշ հոտով լցվել էին այդ աշխարհի սարերն ու ձորերը: Այնտեղ աղբյուրներ կային, պայծառ ու կարկաչուն աղբյուրներ՝ մանուկների պես, որ թռչկոտում էին քարից քար՝ ծաղիկները համբուրելով: Բայց այնտեղ մադիկ չար էին ու անգութ: Մի որբ ու աղքատ մանուկ էր ապրում այդ մարդկանց մեջ. գիշերը տեղ չուներ գլուխը դնելու և հաց չուներ ուտելու: Նա մենակ էր, ինչպես մի թռչուն՝ ամայի ժայռերի մեջ: Եվ նա մեծացավ բոլորի աչքի առջև՝ անտես ու անհայտ. կերակրվում էր դաշտի բույսերով, պատսպարվում էր անձավների մեջ: Բայց, բոլոր մարդկանցից ծածուկ, իր մատներով շոշափում էր ու զննում մարդկանց սրտերը և տեսնում էր, որ քարից էին այդ սրտերը՝ քար ու ապառաժից:

2-րդ մաս

Ու երբ պատանի դարձավ, թողեց այդ քարսիրտ աշխարհը և ճամփա ընկավ մի ուրիշ, մի լավ աշխարհ գտնելու համար: Հասավ մի ծովափ և երբ ափի ավազների վրա շրջում էր, տեսավ ցամաքին մի շա¯տ գեղեցիկ, մի շողշողուն ձուկ՝ հոգեվարքի մեջ թալիկ-թալիկ տալիս: Պատանին գրկեց ձուկը և քնքշությամբ տարավ, բաց թողեց ծովի մեջ: Ձուկը երբ ուշքի եկավ, դարձավ-ասաց մարդու լեզվով.

— Բարի տղա, ինչ որ սիրտդ կուզե, ասա, ես կկատարեմ քո արած լավության փոխարեն:

Պատանին մի փոքր մտածելուց հետո ասաց.

— Ինձ այնպիսի մի հնար տուր, որ մարդու կրծքի տակ քարը իսկական սիրտ դարձնեմ:

— Դու սեր ես ուզում, հրաշալի տղա, շատ լավ, կտրիր ծովափի եղեգներից մեկը, սրինգ շինիր և գնա, մարդկանց մեջ երգիր: Եվ երբ տեսնես, որ նրանց աչքերը արցունքով լցվեցին, իմացիր, որ քարը սիրտ դարձավ: Այսպես խրատեց ձուկը և փաթաթվելով ալիքների հետ՝ սուզվեց ծովի խորքը: Պատանին իսկույն կտրեց եղեգնը, սրինգ շինեց և սուլեց: Այնպե՜ս քաղցր, այնպե՜ս հոգեգրավ դուրս հորդեցին հնչյունները սրնգի փողից, որ բոլոր թռչունները լուռ կեցան լսելու համար: Ապա շտապեց մարդկանց մոտ, մտավ մարդաշատ քաղաքը, կանգնեց հրապարակում և սրինգը նվագեց: Քնքուշ ու գեղեցիկ՝ ուղղակի սրտի խորքերից դուրս ցայտեցին , անուշ հնչյունները: Նա երգում էր արցունքով թրջած հացը աղքատների ու չարքաշների, ցուրտ, անտուն գիշերները մերկ տնանկների, նա երգում էր փակ դռներն ու քար սրտերը մարդկանց, անտեր, անտերունչ մենակությունը լքված որբերի: Եվ փռվեցին նրա երգերը հրապարակի վրա, մտան ամեն մի խրճիթ ու ապարանք, փշրեցին քարեղեն սրտերը: Ամեն մի սիրտ խայթվում էր իր անգթությամբ և բռնկվում էր ծովի չափ սիրով, որ ծովի պես հուզվում էր և ափերից դուրս թռչում: Եվ ամեն մի մարդ ուզում էր հրապարակ վազել, սիրով ու կարոտով գրկել մի ուրիշ անծանոթ մարդու, գրկել, համբուրել նրան և մեռնել նրա համար: Եվ ահա մարդիկ դուրս թռան տներից, վազեցին հրապարակ, շրջապատեցին պատանուն և առաջին անգամ նկատեցին, որ աղքատ է նա ու մենակ. գրկեցին ու համբուրեցին նրան և առաջին անգամ իրենց կյանքում վշտահար հեկեկացին…

Այդ օրվանից աշխարհ եկավ Երգը, ու Երգի միջոցով հալվեցին քար սրտերը, և այդ օրվանից սերը վշտի հետ անբաժան բույն դրեց մարդկանց սրտերի մեջ …

Առաջադրանքներ

  1. Սևով ընդգծված բառերը դուրս գրիր և յուրաքանչյուրով մեկական նախադասություն հորինիր։
    Բյուրազան – բազմատեսակ
    Ջերմոցում կան բյուրազան ծաղիկներ։
    Ամայի – անբնակ
    Աֆրիկյում կան անբնակ նապաստակներ։
    Անգութ – անխիղճ
    Անգութ տղամարդը խփեց տղային։
    Ծածուկ – թաքուն
    Տղան ծածուկ գողացավ խանութից։
    Անձավ –  քարանձավ
    Անձավում ապրում է արջ։
    Զննալ – նայել
    Տղան զննել էր մարդկանց և տեսավ նրանց սրտերրը։
    Ապառաժ – ժայռ
    Տխան նստած է ապառաժի վրա
    Եղեգ – սրինգ
    Տղան նվագում է եղեգի վրա։
    Խրատ – խորհուրդ
    Ես խրատ եմ տալիս տղային։
    Փող – դրամ
    Բակում գտա փող։
    Տնանկ – տուն չունեցող
    Տղան փող գցեց տնաննկին։
  2. Դեղինով նշված բառերը դուրս գրիր և բառակազմորեն վերլուծիր /առանձնացրու արմատ ածանց, գրիր, թե կազմությամբ ինչպիսի բառ է/։
    Հազարավոր – հազար – ավոր = ածանցավոր
    Անտես – ան – տես = ածանցավոր
    Քարսիրտ – քար – սիրտ = բարդ
    Ծովափ – ծով – ափ = բարդ
    Լավություն – լավ – ություն = ածանցավոր
    Հոգեգրավ – հեգի – գրավ = բարդ
    Մարդաշատ – մարդ – ա-շատ =բարդ
    Մենակություն – մենակ – ություն = ածանցավոր
  3. Տեքստի սկզբում երկու համեմատություն կա, դրանք դուրս գրիր և բացատրիր։
    1․Այնտեղ ծաղիկներ կային, չքնաղ ու բյուրազան ծաղիկներ՝ թիթեռների պես փռված ու թրթռուն՝ ժայռերի ու դաշտերի վրա, և նրանց անուշ հոտով լցվել էին այդ աշխարհի սարերն ու ձորերը:

    Բացատրություն․ Այնտեղ կան գեղեցիկ և շատ համով- հոտով ծաղիկներ, որոնք թիթեռների պես գեղեցիկ են ու թրթռում են ժայռերի ու դաշտերի վրայով, և նրանց բուրավետ հոտով լցվեցին ձորորն ու սարերը։

    2․Այնտեղ աղբյուրներ կային, պայծառ ու կարկաչուն աղբյուրներ՝ մանուկների պես, որ թռչկոտում էին քարից քար՝ ծաղիկները համբուրելով։
    Բացատրություն․ Այնտեղ կան աղբյուրներ որոնց նմանեցնում են փոքր երեխաներին , որոնք թռչկոտում են քարից քար։
  4. Ինչո՞ւ է հեղինակը պատմվածքը վերնագրել «Երգի հրապույրը»։
    Պատմությունը ուզում է ասել, որ երգ սիրող մարդիկ չեն կարող լինել քարե սրտերով։
  5. Պատմվածքի երկու հատվածները վերնագրիր։
    1)Քարե սրտերը
    2)Տղան և երգը
  6. Ըստ քեզ իրակա՞ն, թե՞ հորինված է պատմությունը։ Պատասխանդ պատճառաբանիր։
    Այո պատմությունը իրական է, որովհետև մարդկանց հանգստացրեց այդ երգը ու նրանց սրտերը խաղաղվեցին և դա կարող է լինել ցանկացած մարդու հետ։
  7. Հիշիր իրական մի մարդու, ում կյանքում երաժշտությունը նույնքան կարևոր տեղ ունի, ինչպես այս պատմվածքի հերոսի կյանքում է։
    Իմ մտքով անցավ Կոմիտասը։
  8. Ըստ քեզ երաժշտությունը կարո՞ղ է փոխել մարդուն, պատասխանդ հիմնավորիր։

Իմ կարծիքով այո, երգը կարող է մարդուն փոխել, որովհետև, եթե դու տխուր ես և ինչ-որ մի մարդ ուրախ և քո սիրելի երգն է նվագում կամ երգում քո տրամադրությունը ամպայման կբարձրանա։