Ավ․ Իսահակյան «Երջանիկ խրճիթը»

  1. Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։
    Զմրուխտյա – Նույնն Է՝ Զմրուխտե –  Վառ կանաչ գույնի թափանցիկ թանկագին քար
    թիկն – թիկունք
    չիբուխ – ծխամորճ,
    շավիղ –  նեղ ճանապարհ
  2. Վերնագրի՛ր առանձնացված մասերը:
    1. Որդեգրած կյանքը
    2. Ես վերադարձա
  3. Ընդգծված բառերը փոխարինի՛ր հոմանիշներով։
    շքեղ — շլացուցիչ
     հարուստ — մեծատուն,
    վերջալույս — արևածագ
    մարմանդ — Մեղմ
    պես — նման
    ալևոր — ծերունի
    չքանալ — աներևութանալ
    մանուկ — Երեխա
    շավիղ —  ճանապարհ
  4. Տրված արահայտությունները գրի՛ր մեկ բառով․ թևին տալ, ներս ընկնել, լաց լինել, թիկն տալ։
     թևին տալ – թռչել
    ներս ընկնել – մտնել
    լաց լինել – լացել
    թիկն տալ – հենվել
  5. Դուրս գրիր այն հատվածները, որտեղ երևում է խրճիթի երջանիկ լինելը:
    Օջախի մեջ կարմիր կրակը ուրախ-ուրախ թևին է տալիս, պայծառ ու տաք ժպիտով լցնում է երջանիկ խրճիթը:Ջրաղացը անուշ-անուշ մտմտալով, մանուկ օրերից մի հեքիաթ է պատմում՝ մանկության պես սիրուն , մանկության պես ոսկի…
  6. Բնութագրի՛ր տղային։
    Տղան շատ բարի էր։ Ամեն ինչ լավ հիշում էր և խելացի էր։
  7. Ո՞րն է պատմվածքի արտահայտած հիմնական իմաստը:
    Ես կարծում եմ, որ նա խրճիթից վերցներ իր մայրիկին և հայրիկին և գնար ուրիշ երկիր, որ լավ տուն ունենար։
  8. Ի՞նչ ես կարծում, տղան ճի՞շտ վարվեց, երբ թողեց իրեն մեծացրած ծնողներին:
    Այո Տղան ճիշտ արեց որովհետև նա կարոտում էր նրա ընտանիքին։
  9. Ի՞նչ նմանություն ես տեսնում այս ու «Եղնիկը» պատմվածքի միջև։
    Ես տեսա, որ և տղան է փախնում, և եղնիկն է փախնում իրենց ոչ իսկական տներից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *